Sunday, 21 06 2026
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

Թուրքը շատ լավ հաշվարկել էր, որ Հայաստանում կան հայրենավաճառության պատրաստ քաղաքական առևտրականներ

Տեքստ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թրքատիպ հայեր։ Այդ թրքատիպ հայերը հազար անգամ ավելի մեծ վտանգ են ներկայացնում մեզ համար, քան բուն թուրքերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդիկ քողարկված փակ թշնամիներ են, որ հարվածում են բոլոր կողմերից. «Որդի նման երկիրը ներսից ուտում են։ Թուրքը մեզ չի հաղթել, խարդավանքներով է առաջ գնացել։ Հույսը դրել է մեր ներքին թշնամիների, ծախվածների, Թուրքիա գնացած-եկած կանանց, նախկին իշխանությունների վրա, որոնք պատրաստ են ամենավերջին ստորությունների։ Ես իմ նախկին ելույթներում էլ շեշտել եմ, որ այս պատերազմին զուգահեռ ընթանում է տեղեկատվական, հոգեբանական պատերազմ։ Եվ այդ տեղեկատվական պատերազմը իսկական առաջնագծի պատերազմի ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Նույնիսկ ես կասեի, որ սա ավելի կարևոր ուղղություն է, քան ռազմաճակատը։ Եթե տեղեկատվական պատերազմում պարտվեցիր, ռազմաճակատում հարյուր տոկոսով տանուլ ես տալու»,- ասաց նա։

Մալխասյանի դիտարկմամբ՝ թշնամին մեզ ամենասկզբում հաղթել է տեղեկատվական պատերազմում. «Հիշեք՝ հոկտեմբերի 1-ից սկսած Երևանում սարսափելի խուճապ սկսվեց։ Բոլոր սուպերմարկետներում ինչ-որ կանայք խուճապ էին տարածում, թե Նիկոլը հրաժարական է տվել, թուրքը մտել է Ստեփանակերտ։ Սկսեցին դավաճաններ փնտրել, ու բանակն էլ կորցրեց իր մարտունակությունը։ Թուրքը լավ հաշվարկել էր, որ Հայաստանում կան քաղաքական շատ առևտրականներ, որոնք իրենց անձնական շահի համար պատրաստ էին ամենավերջին ստորության՝ անգամ հայրենավաճառության։ Այդ 17 կուսակցությունները համարվում են հայրենիքի դավաճաններ, հիմա էլ մեղավորներ են ման գալիս, մինչդեռ ամենամեծ մեղավորները հենց իրենք են»։

Մեր զրուցակցի խոսքով՝ պատահական չէ, որ նրանց չի միացել Արթուր Բաղդասարյանը. «Նա հրաժարվել է, ես ճշգրտված բան եմ ասում։ Հրաժարվել է նա, ում ժամանակին Քոչարյանը անվանել է ազգի դավաճան։ Եթե նրա հայրենիքի դավաճանի վրա պիտակ է դրված, նա հասկացել է, որ այստեղ հայտնվել են իրենից հազարապատիկ ավելի մեծ դավաճաններ, ու չի միացել։ Մենք սկզբից պարտվեցինք տեղեկատվական պատերազմում, իսկ այս պատերազմում չենք պարտվել։ Սա միայն մի հանգրվանն է։ Այդ թուղթը ոչ մի միջազգային կառույց չի ճանաչելու։ Հիմա ամերիկացիներն ու ֆրանսիացիները շատ խիստ հարցը դրել են ու Ադրբեջանից պահանջում են, որ նա պահանջի Ղարաբաղի անկախությունը։ Եթե Ադրբեջանը չճանաչի Ղարաբաղի անկախությունը, մենք այդ տարածքները չենք հանձնի։ Պատահական չէ, որ մարդկանց հրաման են տվել, որ դեռ իրերը չտեղափոխեն, ամեն հարց դեռ լուծված չէ։ Ժամանակին Ազգային անվտանգությունը վստահել ենք մի հիմարի, որը երեկ իր հարցազրույցում հայտարարում է, թե ավելի լավ է Ղարաբաղը լրիվ հանձնենք։ Էշի գլուխ, ավելի լավ է հինգ տոկոս հանձնե՞նք, թե՞ հարյուր։ Զարմանում եմ՝ այդ մարդիկ ո՞նց են ուզում ժողովրդի ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը։ Քաղաքականության մեջ բարոյական նորմերը միշտ չէ, որ օգտակար են»։

Վարդան Մալխասյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի սխալն այն էր, որ նա չդատապարտեց նախկին բանդիտական ռեժիմի թափթփուկներին. «Չկարողացավ գողերին, լրտեսներին ու հայրենավաճառներին դատել, իսկ այսօր այդ մարդիկ են նրան «դատում»։ Փաշինյանն այդ վիճակը վաստակել է, մենք նրան հազար անգամ հորդորեցինք, որ համախմբի նախկին ռեժիմից տուժածներին, հայրենասերներին ու մաքրի երկիրը կողոպտիչների ճիրաններից։ Թող հետ բերեին գողացածը, ու այդ միջոցներով բանակը հզորացնեինք։ Փաշինյանը մեզ ականջալուր չեղավ, ու այսօր ամբողջ Հայաստանի հանքարդյունաբերությունը գողացած Վարդան Այվազյանը, Շարմազանովը եկել են Փաշինյանին դատելու, որովհետև Փաշինյանը նրանց չկարողացավ դատել։ Եթե նոր իշխանությունը նախկին իշխանության առանձնապես ծանր հանցագործներին չի կարողանում մերկացնել, դատել ու խստագույնս պատժել, պարտադիր կարգով նախորդներից ավելի փչացած է դառնում։ Դրա համար էլ այսօր այդ մարդիկ ասպարեզ են եկել՝ Փաշինյանին դատելու»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս իրավիճակից ելք կա. «Հայ ժողովուրդը երբեք չի հանձնվել, հարվածներից ավելի է ուժեղացել։ Մենք մեր հույսը երբեք չենք կորցրել։ Մենք հավատում ենք մեր կամքի ուժին ու մտքի զորությանը։ Հիմա ստացվել է այսպես։ Ավարայրի պատերազմի ժամանակ էլ ամբողջ բանակը կոտորվել է, բայց մենք մեզ պարտված չենք համարել։ Գոնե այս ամենից հետո մեր ժողովուրդը պետք է իմաստությունը գործի դնի, որ նոր իշխանություն ձևավորելիս բախտախնդիր մարդկանց չընտրի, որ չգան ու երկիրը տանեն կործանման, պետք է հաշվի առնել մարդու հնարավորությունները։ Եթե մենք ճիշտ իշխանություն ձևավորենք՝ Հայաստանը կվերածնվի ու կդառնա ավելի ուժեղ, քան առաջ. մենք ողբերգություն չպետք է սարքենք, հրապարակում հավաքվածները ընդամենը իշխանություն տենչացող խաժամուժ են»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ վկաները հաստատում են, որ այսօր հրապարակում կանգնածները սահման գնացել են միայն նկարվելու համար. «Իրականում նրանք խաբեբաներ են, որևէ անգամ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չէին դնի։ Նրանց միակ երազանքը թալանած ահռելի փողերը պահելն է»։
Եզրափակելով Վարդան Մալխասյանն ասաց.«Նիկոլ Փաշինյանը ականջալուր չեղավ մեզ։ Նա ի հեճուկս մեզ Վանեցյանին նշանակեց ԱԱԾ պետ, իսկ Օսիպյանին՝ ոստիկանության պետ։ Այն նույն Օսիպյանին, որը 20-30 տարի շարունակ զբաղված էր բանդիտական համակարգի պաշտպանությամբ ու մեզ փողոցներում կտտանքների ենթարկելով։ Որտե՞ղ է հիմա այս նույն Օսիպյանը։ Նա Մոսկվայում ցոպ ու շվայտ կյանք է վարում, որտե՞ղ էր նա պատերազմի այս օրերին։ Նրան դույզն ինչ հետաքրքիր էլ չէ, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Որտեղի՞ց նա գտավ այդ մարդկանց ու նշանակեց այդ պատասխանատու պաշտոններին։ Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում