Tuesday, 23 06 2026
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

Վերջին կայազորը….

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վերջին կայազորը….

Սա իմ առաջին գրառումն է մեր մեծ պարտությունից հետո:

Եվ սրանով սկսում եմ հետպատերազմյան գրառումների շարքը, որն ավելի ուղղված է համախոհներին ու համախոհներ գտնելուն, քան բանավիճելուն ու ինչ որ բան ապացուցելուն այլ կերպ մտածողներին:

Ես ասել եմ ու հիմա էլ հաստատում եմ՝ ինձ պես մտածողների խոսելու ժամանակը դեռ նոր է գալիս, դեռ նոր՝ ազատ ու լիարժեք պետք է ձևակերպենք մեր ասելիքներն ու անելիքները:

Նախ՝ պարտվել է ամբողջ հայկական քաղաքականությունը իր բոլոր տարատեսակներով՝ սկսած 1994-ից ցայսօր: Պատերազմը ստուգել, կշռել է դա ու գտել է շատ թեթև ու անպիտան:

Նախ՝ էս էջը պետք է փակենք: Մանրամասն իմաստավորենք, բայց դրանից առաջ էլ՝ առանց վարանելու փակենք, շրջենք, դեն նետենք: Այնտեղ չկա այլևս ոչ մի կենդանի բան:

Չպետք է որևէ կերպով թույլ տանք, որ մեզ վերադարձնեն դեպի այդ անցյալը՝ որևէ անվան ու գույնի: Կուսակցական պայքարի ճահիճը:

Հիմա իրենց ժամանակավոր դրախտն է՝ մեկը մյուսի վրա մեղքը գցելով, փորձելու են նորից մեզնից խլել մեր պատմության համարժեք իմաստավորման հնարավորությունը:

Իրենց մանր, թունավոր, անբովանդակ՝ բա տեսակ ես էի ճիշտ, չէ, ես էի ճիշտ «վեճերով»:

Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին:

Այսօր չկա Հայաստանում որևէ թիմ, որն իրապես նոր ասելիք ունենա ու նոր անելիք: Այդ թիմերը դեռ պետք է ձևավորվեն՝ խոսքի շուրջ, գործի շուրջ: ….

Ի՞նչից պետք է սկսենք:

Միայն ճիշտ հարցեր ձևակերպելուց կարող են ծնվեն ճիշտ նպատակները:

Գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս անել, որ մոտակա տասնամյակների կտրվածքում Հայաստանը մնա հայկական (Արցախի մնացորդի հարցը սրա մեջ է):

Այո՝ սա է հարցը: Եվ ով զգում է վտանգը, նա պետք է այս հարցի շուրջ միավորվի:

Վերջ անհոգությանը, վերջ երջանիկ ապուշուությանը, վերջ պատրանքներին, վերջ վարդագույնին:

Հայաստանի գոյությունը երաշխավորված չէ:

Մենք էլ՝ վերջին կայազորն ենք:

Ուզո՞ւմ ենք Հայաստան թողնենք մեր սերունդներին: Այսօրվանից դրա շուրջ պետք է մոբիլիզացվենք:

Ու պետք է վերջապես այս կետից սկսած՝ ձևակերպենք մեր իրական խնդիրները, որոնք բխում են հենց մե՛ր, այլ ոչ թե ուրիշների կյանքից և այդ հիմքով՝ իրական լուծումները, որոնք դասագրքային չեն, այլ կյանքից են բխում:

Ահռելի, մարդկային ուժերը գերազանցող գործ ունենք այստեղ:

Իմաստավորում՝ պարտադիր ու համարժեք իմաստավորում մեր հետ տեղի ունեցածի, մեր ապրած մեծ միջավայրի:

Լուծումների փաթեթ: Ու իրական լուծումների՝ ոչ թե «բարեփոխում», «զարգացում», «հզորացում» և այլն «տինդիրիտ», հնչեղ բառեր, այլ իրական խնդիրներ ու իրական լուծումներ՝ դեմոգրաֆիայից մինչև ռազմական դոքտրին, անվնտանգության համակարգ, արտաքին հարաբերություններ…:

Ոչ մի հին ճանապարհ:

Համախմբում, կազմակերպում, թիմեր, շարժումներ:

Ոչ մի կուսակցականություն: Իրական, կենդանի, ժողովորդական թիմեր:

Նոր տիպի դաշնակիցների փնտրտուկ աշխարհում: Ոչ թե պետությունների մասին է խոսքը, այլ խմբերի, հոսանքների:

Սովորել թշնամուց: 20 տարի ռևանշի ծրագիր մշակելով, նա հասավ հաջողության ճիշտ պահին: Մենք պետք է գծենք մեր վերածննդի ծրագիրը:

Մեր հենքը՝ հայ ժողովրդի առողջ բնազդը: Իրական բանականությունը, ռացիոնալզիմը, որը կապ չունի գրքային, կեղծ ռացիոնալիզմի հետ: Գերմանական փիլիսոփայությունը մեզ ապավեն այս հարցում:

Ամենա դժվարը՝ նորից ու նորից, նախևառաջ հաղթահարել բոլոր այն կարծրացած պատկերացումների, մոդելների գերիշխանությունը, որը մեզ 26 տարվա մեջ բերեց այս օրվան: Մենք չունեք մեր կյանքի մասին և ոչ մի համարժեք, սեփական կոնցեպցիա, գաղափար: Բոլորը կիսատ-պռատ, մաշած հնոտիներ են:

Նորոգում:

Ամեն ինչի մասին դեռ մանրամասն կգրվի, կխոսվի, սա առաջինն է:

Միայն թե շատ խոսել էլ պետք չի: Կեղծ բանավեճերի մեջ կորել: Մանր բաների մեջ խորանալ:

Ով հավատացել է հայկական հաղթանակին, նա ամաչելու բան չունի: Հակառակը՝ նա իրեն հիմա պետք է զգա ապագայի մաս ու կերտող:

Կարճաժամկետ լուծումներ չկան: Երկարաժամկետ ջանքն ու պայքարն է իրական լուծումը:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում