Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարչապետը իմաստուն վարվեց. Հիմա պետք է հրաժարվել թավիշից և կտրուկ ու խիստ միջոցներ ձեռնարկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի (1990-1995թթ.) պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։

 Պարոն Գաբրիելյան, պատերազմը ավարտվեց մեր պարտությամբ, ո՞րն էր պարտության պատճառը:

– Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի այս փուլը ռազմաճակատում մեր պարտությամբ, սակայն մենք այս փուլում արձանագրել ենք հաջողություն՝ հանձինս ռուս  խաղաղապահների տեղակայման Արցախում:

– Դուք դա համարում եք հաջողությո՞ւն:

– Պետք է ասեմ, որ մեր վարչապետը այս ամբողջ ընթացքում գործեց անսխալ և այս փուլում Հայաստանը դուրս բերեց այն անելանելի վիճակից, որում հայտնվել էր թուրքական ագրեսիայի հետևանքով: Մի պետության, որը ներկայումս ձեռնոց է նետել աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում նաև միջուկային գերտերություն Ռուսաստանին:

 Դուք ասում եք, որ վարչապետը գործեց անսխալ, սակայն շատերը այն կարծիքին են, որ վարչապետի մեղքով ենք պարտվել:

– Վարչապետը ոչ միայն անթերի կառավարեց այս ընթացքում, այլև իմաստուն: Տեսեք, շուրջ երկու տարվա կառավարման ընթացքում փորձեց արագ վերափոխել կառավարման համակարգը, արմատախիլ անել կոռուպցիան, արագ վերափոխել բանակը, այն դարձնել ժամանակակից, պատասխանատվության կանչել անցած քսան և ավելի տարիների ընթացքում մեր երկիրը թալանած անձանց, վերադարձնել Հայաստանից և հայ ժողովրդից գողացած և արտասահմաններում տեղաբաշխած գումարները: Բայց ինչի էր նա դեմ առնում՝ համատարած սաբոտաժի, որովհետև ամբողջ պետական, իրավապահ և դատական համակարգերը լցված են այնպիսի կադրերով, որոնք սովորել էին կոռումպացված բուրգային համակարգում աշխատելու, ծառայելու տիրոջը և ամեն օր գողանալու և հպարտորեն այդ մասին մեկմեկու առջև գլուխ գովելու: Այդպիսի կադրերից չես կարող միանգամից՝ կարճ ժամանակամիջոցում ազատվել, որովհետև կարող էր պետական ամբողջ համակարգը ենթարկվել անգործության և նույնիսկ մանր հարցեր հնարավոր չլիներ լուծել:

– Իմաստո՞ւն, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ վարչապետը իմաստուն վարվեց:

– Եթե հիշում եք, վարչապետը դիմեց Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ ըստ պայմանագրային պարտավորությունների Հայաստանին օժանդակելու համար, իսկ Պուտինը պատասխանեց, որ Ռուսաստանը իր պարտավորությունները կկատարի հարկ եղած դեպքում ամբողջությամբ, սակայն Արցախի հարցով չի կարող միջամտել, քանի որ Արցախը Հայաստանի մաս չէ: Իսկ ինչ հետևեց դրան: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ինքը համաձայն է, որ ռուսական խաղաղապահ զորքեր մտցվեն Արցախ: Ադրբեջանը անմիջապես արձագանքեց, որ ինքը կհամաձայնի, եթե թուրքեր էլ լինեն, այսինքն՝ ըստ էության ասաց, որ համաձայն չէ: Եվ ստորագրվեց մի փաստաթուղթ՝ հայտարարության տեսքով, որը Ռուսաստանին իրավունք տվեց խաղաղապահ զորք մտցնելու Արցախ: Ահա վարչապետի իմաստության և ճշգրիտ գործելու ամբողջ նրբությունը:

– Այժմ շատերը համարում են, որ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ է, և Փաշինյանը Արցախը հանձնել է թուրքերին:

– Դա առաջին ակնթարթի տպավորություն է: Երբ զգոնանում ես և սկսում մտորել, ամբողջ քսան տարվա անցյալը մտքով վերհիշել և համադրել, տեսնում ես, որ վարչապետը կատարել է հնարավոր ամենաիմաստուն քայլը, որով փրկեց Արցախը և Հայաստանի արժանապատվությունը, իսկ հայոց բանակը ճակատամարտերից դուրս եկավ առանց պարտվողի պիտակի: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր են ասողները, որ Արցախը հանձնել է, դրանք այն մարդիկ են և նրանց սպասավորները, որոնք պետություն կառուցելու, մարտունակ բանակ ստեղծելու փոխարեն՝ զբաղված էին միայն կողոպուտով, մեր ժողովրդին թալանելով, նրան լլկելով և իր հայրենիքից տարբեր եղանակներով քշելով:

– Այժմ ի՞նչ պետք է անի վարչապետը, որ այս իրավիճակից դուրս գա:

– Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է կարգավորել ներսի՝ տան գործերը: Հրաժարվել թավիշից և կտրուկ և խիստ միջոցներով ձեռնամուխ լինել արագ վերափոխելու կառավարման համակարգը, ընդգրկելու բանիմաց և պետությանը նվիրված կադրերով: Իսկ պետության անդորրը խախտողներին և հակապետական բոլոր արարքները չներել: Դավաճանը պետք է իմանա, որ ինքը դավաճան է և պետք է պատժվի, գողը պետք իմանա, որ ինքը գող է և պետք է պատժվի, զազրախոսը պետք է իմանա, որ ինքը զազրախոս է և պետք է պատժվի: Իսկ Հայաստանից գողացած և տարած գումարները պետք է անհապաղ վերադարձվեն և ծառայեն պետական շինարարությունում: Պարոն վարչապետ, մի խնայեք նույնիսկ յուրայիններին, նրանք ավելի վտանգավոր են, քան բացահայտ թշնամիները: Մենք հավատում ենք Ձեզ և Ձեր կողքին ենք: Իսկ Արցախի հարցում հանգիստ ենք և գիտենք, որ այլևս նա ապահով է և առաջիկա տարիների ընթացքում կկազմի Հայաստանի մաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում