Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

«Մահ թշնամուն» կարգախոսը պետք է փոխարինվի «մահ թավիշին» կարգախոսով. Լևոն Շիրինյան

«Այն, որ մեզ համար ծանրագույն պայմաններով զինադադար է կնքվել՝ պարզ է։ Վերլուծելու շատ քիչ բան կա։ Առաջինը՝ բոլոր միջոցներով ռազմական դրության մասին օրենքի տառին համապատասխան պետք է կասեցվի լեգիտիմ իշխանության հիմքերը քայքայելու փորձերը, որը նույն ինքն է, ինչ-որ պետականության հիմքերը խարխլելը՝ մինչև իրադրությունը կայունանա և հանգիստ իրավիճակում համապարփակ վերականգնման ծրագիր ընդունվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ դրանից հետո հանգիստ իրադրության մեջ, առանց հույզի ու դեմագոգիկ ճառերի պետք է որոշումներ կայացվեն. «Սա առաջիկայի համար նկատի ունեմ, որից հետո կարող է որոշում ընդունվել՝ խորհրդարանն արձակել կամ ոչ։ Նման պայմաններում անթույլատրելի է ինքնագործ նախաձեռնությունները, 17 «ակումբների» գործունեությունը և նման բաներ։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ «մահ թշնամուն» կարգախոսը պետք է փոխարինվի «մահ թավիշին» կարգախոսով։ Եվ եթե դեմոկրատիա, ապա միայն ռազմական դեմոկրատիա»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ մեզնից բացի, Էրդողան-Պուտին նախաձեռնության կյանքի կոչված իրողությունից դժգոհ են նաև որոշակի կոնկրետ ուժեր՝ Հայաստանից դուրս, օրինակ՝ Ֆրանսիան. «Տարօրինակ է Մինսկի խմբի երկու համանախագահների պասիվութունը։ Երրորդ՝ անթույլատրելի է Մեղրու հատվածում թուրքերին որևէ իրավասություն տալը, որը միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը իջեցնելու հատուկ նպատակ ունի և դեպի արևելք մահաբեր պանթյուրքիզմի ցամաքային կապի ապահովում է»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հայկական կողմը Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով շահագրիգիռ երկրների հետ, օրինակ՝ Իրան, Չինաստան, պետք է փորձի անպայմանորեն թուլացնել զինադադարի շղթաները. «Հայկական կողմը պետք է որոնի ուղիներ զինադադարի պայմանների վերանայման համար՝ ընդհուպ մինչպատերազմյան իրավիճակի վերականգնում։ Ես կարծում եմ, որ զինադադարը պետք է դառնա համապարփակ հայկական պայքարի նոր մեկնակետ։ Կառավարությունը պարտավոր է Ազգային ժողովի հետ համատեղ վերակառուցում անել՝ ինչպես կառավարության կառուցվածքում, այնպես էլ նրա անդամների ընդգրկման հարցով, այսինքն՝ նախարարների փոփոխություն»:

Ըստ նրա՝ անպայմանորեն պետք է պահպանել հայկական զինուժի մարտունակությունը, պետք է վերակազմակերպվի բանակը՝ նոր գեոստրատեգիական իրողությունների պահանջով. «Չենք կարող ունենալ ապահով ներկա և ապագա, եթե չեն զարգանալու գիտությունը, կրթությունը, սեփական արտադրության արդյունաբերությունը, տեխնոլոգիական բարձր ցուցիչներով և արդիական ճյուղերը։ Այս պարագայում գործունեության ոլորտ պետք է ընդգրկել հայկական համաշխարհային գիտական ներուժը, ինչպես նաև շահագրգիռ ուժերին»։

Շարունակելով՝ Շիրինյանն ասաց. «Խորը ցավակցություն եմ հայտնում մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց թանկագին կյանքը նվիրած զինվորականությանը, աշխարհազորայիններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն լեգենդար բանակին, որը անձնուրացորեն 43 օր պատերազմեց գրեթե դաշնակցից զուրկ վիճակում աշխարհի ամենաոխակալ ժողովուրդների ծնած պետականությունների դեմ՝ Թուրքիա, Ադրբեջան։ ՀՀ ԶՈՒ-երի 43 օրվա մարտերը, անկախ դավաճանության ու դասալքման դեպքերի վերաբերյալ տարածվող լուրերից, գրանցեցին աննախադեպ հերոսականության, անձնուրացության փայլուն էջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում