Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել։ Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Շուշին գրավել–չգրավելու մասին իրար հակադրող լուրերին։
«Շուշին վերադարձնելու երկու փորձերից մեկը ձախողվել է, իսկ մյուսի պարագայում մի ջոկատին հաջողվել է ներս մտնել։ Ամբողջ հակադրությունները հենց սրա հետ էր կապված։ Մեկ օր Շուշին անցավ հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ եղավ և ձախողվեց դա։ Սակայն հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մեծ հաշվով, սակայն, իրադրությունը դրանից չի հաջողվել փոխել։










































