Միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը կախված կլինի ԱՄՆ նոր կառավարության քայլերից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Միջուկային գործարքի հետագա դիրքը կախված է Միացյալ Նահանգների պահվածքից»,- Իրանի կառավարության տեղեկատվական պորտալը մեջբերում է նախարարի խոսքերը, որը նշել է, որ Թեհրանը սպասում է, թե ինչ գործողություններ կձեռնարկի ամերիկյան կողմը նոր կառավարության օրոք: