Thursday, 02 07 2026
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի

Եղավ մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում էր երեք ուժի դեմ. Փաշինյանը պատերազմը դադարեցնելու մասին

Պատերազմից առաջ դրանից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝ անդրադառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:

«Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, բանակցային գործընթացում այդ իրավիճակը այնքան երկար էր ձգվել… Բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Սա բանակցային գործընթացի միակ ձևակերպումն է եղել, և 1994 թվականից սկսած բոլոր հնարավոր բանակցություններում այդ դրույթը առկա է եղել: Մնացած որևէ բան որոշակի չի եղել: Օրինակ, գրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, որի շուրջ եղել է քննարկում 25 տարի: Շատ լավ, բայց դա ի՞նչ է նշանակում: Ադրբեջանն էլ ասել է, շատ լավ, քանի որ կա տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության շրջանակում պետք է կատարվի: Այս ընթացքում եղել են բանաձևեր, հայկական կողմը ասել է՝ ես համաձայն չեմ, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել: Բանակցությունների 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը ճշգրտել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական կարողություններ է ձեռք բերել, քայլ-քայլ.… ըստ էության Ղարաբաղին դուրս են մղել բանակցություններից: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում կոնկրետ, շոշափելի եղել է մի բան, տարածքները հանձնվեն Ադրբեջանին:

«Սեղանին դրված բանակցային փաստաթղթերը սկսել են հետևյալով՝ յոթ շրջանների վերադարձն Ադրբեջանին: Եվ մենք անընդհատ այս բազայի վրա ենք հիմնվել: Կարգավիճակի թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի: Արցախի կարգավիճակի մասին նշումը դարձել է տարածական: Միակ բանը, որը չի վիճարկվել, ու եղել է առարկայական՝ տարածքների հանձնում է: Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այդ դրույթը եղել է առաջնահերթություն: Անընդհատ խուսանավելով, այս կողմ այն կողմ տանելով, հայկական կողմն այդ հարցը հետաձգել է: Բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 10, 15, 20 տարի, բայց ի վերջո, գալիս է պահը, երբ ձևավորվում է մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ տարածական է, և մենք սեղանին ունենք մի կոնկրետ հարց՝ տարածքի հանձնում: Նշվում է՝ եկեք դա լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին: 2018 թվականից առաջ, 2016 թվականին սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր: Այդ պատերազմը սկսվեց, կանգ առավ ինչ պայմանով, հենց այդ պայմանով: Այդ փորձը արդեն այլևս թույլ չէր տալիս, որ պատերազմը սկսվեր ու կանգներ այն պայմանով, թե տեսնենք ինչքան կձգենք: Ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, պատերազմից առաջ փորձել են բանակցային տրամաբանությունը փոխել, չհանձնվել և Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակի ճշգրտումը հասցնել որոշակիության: Այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի:

«Մենք գիտեինք, որ պատերազմ է սպասվում և պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի: 2018 թվականի հուլիսը ցույց տվեց, որ մեր զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին: Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով չի կարող հաջողություն ունենալ: Տեղի ունեցավ այն ինչի մասին խոսվել է: Թուրքիան ներգրավվելով այս գործում, վարձկաների բերելով, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում է մի անգամից երեք ուժի դեմ: Մեր բանակը կռվեց հերոսաբար, զինվորները կռվեցին անձնուրաց, հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք եկանք մի կետի, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ այս խնդիրը րոպե առաջ պետք է լուծել, նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեին շատ ավելի ծանր: Այս տանջալի իրավիճակում կայացվել է այդ որոշումը»,-հավելել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում