ԱՄՆ-ում պաշտոնաթող 1 եղել արդարադատության նախարարության՝ ընտրությունների խախտումները հետաքննող ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Փիլջերը: Այդ մասին հաղորդել են CNN-ը եւ NВС News-ը՝ վկայակոչելով պաշտոնյայի Էլեկտրոնային նամակը գործընկերներին:
Փիլջերը որոշեց հեռանալ այն բանից հետո, երբ արդարադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարը ենթականերին հանձնարարեց հետաքննել Դոնալդ Թրամփի շտաբի պնդումները ձայների հաշվման խախտումների մասին՝ նախքան նահանգները կամփոփեն քվեարկության արդյունքները:
Բարի փաստաթղթում ասվում Է, որ խախտումների մասին պնդումները վստահության են արժանի, եւ եթե դրանք հաստատվեն, դա կարող Է ընտրությունների ելքի վրա ազդել առանձին նահանգներում:
Աշխատակիցներին հղած ուղերձում Փիլջերը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել պաշտոնը թողնել՝ ծանոթանալով «նոր պրակտիկայի եւ դրա «հետեւանքների» հետ: Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ դեմոկրատները «գողացել են» իր հաղթանակը, ձայները հաշվելիս հաշվի են առնվել «անօրինական» քվեաթերթիկներ, իսկ հանրապետականներից դիտորդներին չեն թույլատրել հսկել ընթացակարգը:
Նրա շտաբը մի շարք հայցեր Է ներկայացրել խախտումների վերաբերյալ: Մինչդեռ, նրա մրցակից Ջո Բայդենի անցումային թիմը չի բացառում, որ դատավեճ կունենա ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) հետ՝ այդ գերատեսչությանը մեղադրելով ընտրությունների արդյունքների հայտարարումը ձգձգելու մեջ: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել Է Բայդենի շրջապատից մի մարդ, հաղորդել Է Axios-ը: ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտարարել Էին, որ Բայդենը քվատուների բավարար քանակությամբ աջակցություն Է կանխապահովել նրա հաղթանակի մասին խոսելու համար: Նրան արդեն շնորհավորել են աշխարհի բազմաթիվ ղեկավարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:











































