Ես, իհարկե, Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ՝ վարչապետը հանձնարարել էր ազգայնացնել ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը, ինչպես նաև ցուցակագրել ջարդարարներին և պարզել՝ նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում՝ քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ։











































