Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

«ՀԺ». Քոչարյանն՝ ընդդեմ կոմկուսի նախկին քարտուղարի

Թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները թերևս առաջիկայում ստիպված կլինեն ևս մեկ դատական հայց հարուցել՝ այս անգամ Խորհրդային Հայաստանի վերջին առաջնորդներից մեկի՝ Սուրեն Գուրգենի Հարությունյանի դեմ.

«Հայաստանում հրատարակվել է Հարությունյանի «Անցյալի և ներկայի մասին» գրքի հայերեն, նորացված տարբերակը, որտեղ Ռ.Քոչարյանի մասին բավական սուր բնորոշումներ կան։ Ահավասիկ այդպիսի կտորներից մեկը. «Անշուշտ, Քոչարյանը թույլ է տվել շատ սխալներ, իսկ ոմանց կարծիքով՝ նույնիսկ հանցագործութուններ։ Պատահական չէր նաև նրա նախագահական գործունեության արյունոտ եզրափակումը՝ 2008 թվականի մարտին։ Նրա համար այժմ կարևոր է, թե ինքը ինչ գնահատականի կարժանանա հայոց պատմության մեջ։ Հայերիս համար, համարձակվում եմ հայտարարել, Քոչարյանը նախագահի պաշտոնում իր «եզրափակիչ ակորդով», ինչպես ամերիկացիներն են ասում, որպես «կաղ բադ»՝ կմնա մեր ժողովրդի պատմության մեջ՝ անկախ այն բանից, թե հետագայում ինչ պաշտոն կկորզի իր համար»,- գրում է Հարությունյանը։

«Գրքի ռուսերեն տարբերակը լույս է տեսել 2009 թվականին: Հայերեն տարբերակը, որը հրատարակվել է վերջերս, լույս է տեսել փոփոխություններով և լրացումներով: Ստորև ներկայացնում ենք գրքի «2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունները» գլուխը՝ աննշան կրճատումներով»,- գրում է թերթը և մեջբերում.

«Ցավոք, աննախանձելի ավարտեց իր նախագահական գործունեությունը Ռոբերտ Քոչարյանը՝ ոստիկանական, հատուկ նշանակություն և զինվորական ստորաբաժանումներ հանելով հանրահավաքի մասնակիցների դեմ: Հետևանքը ողբերգական էր՝ սպանվածներ, վիրավորներ, ջարդ ու փշուր արված խանութներ և գրասենյակներ, հրկիզված մեքենաներ, հասարակության է՛լ ավելի խոր պառակտում և անվստահության աճ իշխանության նկատմամբ: Զինված ստորաբաժանումների հետ բնակչության նման բախումներ Հայաստանը չի իմացել խորհրդային իշխանության և անկախության բոլոր տարիներին: Քոչարյանն իր գործունեությունն անփառունակ ավարտեց՝ սև հետք թողնելով ժողովրդի պատմական հիշողության մեջ:

Մինչ այժմ էլ չեմ կարողանում հասկանալ այդ քայլը, որ Քոչարյանը ձեռնարկեց՝ Երևանում ցրելով ընդդիմության ներկայացուցիչների ցույցը: Իր ժողովրդի հոգեբանությունն իմացող մարդը չէր կարոդ այդպես վարվել: Այդ քայլը դրսևորում է ոչ թե քաղաքական գործչի կամքը, արիությունն ու վճռականությունը, այլ ավելի շուտ վախը ժողովրդի, իշխանությունը կորցնելու հանդեպ, որ կարող է իր արարքների համար պատասխանատվություն կրել նոր քաղաքական ուժերի իշխանության գլուխ գալու դեպքում: Իր գործողություններով Քոչարյանը Հայաստանը նետեց երկպառակության հորձանուտը(…):

Հանրապետությունում շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանի պաշտոնակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Քոչարյանի երրորդ ժամկետը: Նոր նախագահին նման պիտակ պետք չէ, այն պետք է վերացնել, որպեսզի չխանգարի նրան իր գործունեության մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում