ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հրաժարականի մասին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ծառայության համար»,- ամերիկացի առաջնորդը Twitter-ում հակիրճ մեկնաբանել է իր որոշումը:
Նա հայտարարել է, որ Պենտագոնի նոր ղեկավար է նշանակել Հակաահաբեկչության ազգային կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Միլլերին:
«Քրիսը գերազանց աշխատանք կկատարի»,- հավելել է Թրամփը:










































