Saturday, 04 07 2026
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը

Հիշում ենք՝ ինչպես 1920 թվականին բաժանեցին Հայաստանը. մեր անելիքը պետք է կենտրոնացնենք ռազմաճակատում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ղարաբաղյան հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, նաև Թուրքիայի նախագահի հետ։ Հետաքրքիր է՝ հատկապես Թուրքիայի հետ քննարկումները մեզ համար ի՞նչ վտանգներ են պարունակում։ Ռուս-թուրքական քննարկումներից մենք ի՞նչ կարող ենք սպասել։

Մենք մեր կռիվը պետք է առաջ տանենք, իրենք իրար հետ հարցեր ունեն՝ ինչպես 1920 թվականին։ Գործը մերն է, մեր հարցերը պետք է ինքներս լուծենք։ Այսօր գլխավոր հարց լուծողը  հայկական զինուժն է։ Իբր թե Ռուսաստանը քայքայվել է և ուժ չունի թուրքերի դեմ խոսելու. դուք դրան հավատո՞ւմ եք։ Բայց մենք դրանով չպետք է զբաղվենք։ Երբ մենք իրադրությունը մեր պատկերացրած ձևով կարգավորենք, իրենք իրենց քայլերը կհամապատասխանեցնեն մեզ հետ։ Ես առաջարկում եմ, որ այս օրերին մամուլը չզբաղվի սրանով, ամբողջ համազգային ներուժը, բանակը, ուժային կառույցները պետք է դնել ադրբեջանական բանակը քայքայելու համար։

Ամբողջ աշխարհն ասում է՝ այս հարցը շատ է բարդ, ես հարցնում եմ՝ Ղրիմի հարցից բա՞րդ է, թե՞ թուրքական հարցից բարդ հարց է։ Ոչ մի բարդություն չկա, թույլ ենք՝ բազար են անում։ Պետք է ուժեղանանք և վերջ։

– Ձեր կարծիքով՝ Եվրոպան, ԱՄՆ-ը, նույն Իրանը ինչպե՞ս կվերաբերվեն այն հանգամանքին, որ այստեղ ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեն։

– Կա Մինսկի խումբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում, ի՞նչ խաղաղապահ։ Ռուսներն ու թուրքերը այդ որոշումները չեն կարող չեղարկել։ Պետք է հանգիստ կռվել ու ջախջախել ոսոխին։ Մնացածի համար կա արտգործնախարարություն, թող զբաղվի այդ հարցերով։ Այդպես էլ չկարողացան աշխարհին հասկացնել, թե մենք ինչ ենք ուզում։ 30 տարվա մեջ չկարողացան ձևակերպել, թե իրենք ով են և ինչ են ուզում՝ որպես ՀՀ արտգործնախարարություն։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ ենք ուզում։

– Այսինքն՝ նկատի ունեք, որ մեր պահանջները հստակ ձևակերպված չե՞ն։

– Բանակը ձևակերպել է, Ադրբեջանը պետք է ջախջախվի, ու այդ պետությունը պետք է վերածվի Ադրբեջանի  դեմոկրատական դաշնային  պետության։ Դա մեր քաղաքական իդեալը կարող է լինել, մնացածը մեզ համար կարևոր չէ։ Ամեն մեկը շագանակ է տաքացնում, արցախյան հակամարտության մեր լեգենդների արյունից իր բաժինն է ուզում վերցնել։ Բայց Հայաստանն անտեր չէ, ունի բանակ ու պետություն։ Իրար քիթ քթի տված հարցեր են լուծում, բայց չմոռանանք 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը։ Այդ պայմանագիրը վերացա՞ծ է, իրենք գործում են այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց աշխարհը շատ է փոխվում. մեր տարածաշրջանում հայկական զինուժի գործողությունները իրավիճակ են փոխում։ Նորից կրկնեմ՝ հերիք է աշխարհի հարցերը քննարկենք, կենտրոնանանք ռազմաճակատի հարցերի վրա։ Իրենք իրար լավ գիտեն, 1920 թվականի հիշողությունների համը բերաններն է, թե ինչպես Հայաստանը բաժանեցին։ Բայց կրկնում եմ՝ կան եռանախագահներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՀՀ իշխանություն։ Չինացիները համաձա՞յն են, որ ռուսներն ու թուրքերը գլուխ գլխի տված հարց լուծեն։ Լավ կլինի, որ ռուսներն ու թուրքերը Ղրիմի հարց քննարկեն, այսօր առավել ակտուալը դա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում