Վարշավայի դատարանը որոշում է ընդունել ազատել Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկուն իր հանդեպ հարուցված երկու քրեական գործերի լսումներին մասնակցելու պարտականությունից: Պատճառը 88-ամյա Յարուզելսկու առողջական վիճակն է:
Մեղադրանքները ներկայացվել են 2007 թ Ազգային հիշողության ինստիտուտի կողմից և կապված են 1981 թ ապօրինի ռազմական դրություն հայտարարելու և հաջորդած իրադարձությունների հետ: Յարուզելսկին մեղադրվում է 1970 թ բողոքի ցույցի գնդակահարության համար, ինչի հետևանքով 40- ից ավել զոհեր էին եղել: Յարուզելսկին, ով այդ ժամանակ երկրի պաշտպանության նախարարն է եղել չի ընդունում այդ մեղադրանքները:
Մնացած մեղադրյալների հանդեպ դատական գործընթացները շարունակվում են: Եթե Յարուզելսկին առողջացած ճանաչվի, ապա նույնպես դատարանում է հայտնվելու:









































