Սիրիական տանկերը ռմբակոծել են Համա քաղաքը, 1982 –ի սոսկալի ջարդերի վայրը, սպանելով առնվազն 4 քաղաքացիական անձ: Նպատակը Բաշար Ասադի վարչակարգի դեմ ելույթները լռեցնելն է: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 84 հոգու: 29 տարի առաջ այս նույն քաղաքում Մահմեդական եղբայրների կողմից բարձրացված ապստամբությունը Բաշիրի հայր` Հաֆեզ Ասադը չնշել էր առավելագույն դաժանությամբ, սպանելով հազարավոր մարդկանց:
Տեղաբնակներից մեկը հեռախոսով հաղորդել է Reuters-ին, որ ոչ ոք չի կարող լքել քաղաքը, քանի որ զինվորականները գնդացիրներից և ավտոմատներից ցրված կրակահերթ էր են բաց թողում:
Կատարվածի կապակցությամբ ԵՄ խստացնում է պատժամիջոցները Սիրիայի դեմ, սակայն ՄԱԿը դեռ համապատասխան որոշում չի կայացրել որոշ երկրների, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշման պատճառով:








































