Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Հայ ազգային կոնգրեսը բացառիկ ինստիտուցիոնալ կառույց է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը վերջին երեք տարիների ընթացում և շնորհավորելով Կոնգրեսի տարեդարձը՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Հայ ազգային կոնգրեսը ձևավորման պահից ինչ խնդիր իր առջև դրել էր, կարելի է համարել, որ այսօր լիովին կատարել է։ Սա քաղաքական գործընթաց է, որում մենք մեր հիմնական նպատակները վեր ենք հանել, հանրությանը ներքաշել ենք այդ պրոցեսների մեջ, արթնացրել ենք հասարակության քնած հատվածին, և կարծում եմ, այն նպատակը, որ հետապնդում ենք, մինչև վերջ պիտի իրագործենք»։

Այնուհետև ՍԴՀԿ ատենապետը հավելեց.

«Իսկ նպատակը հետևյալն է՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը, օրինականությունը, ժողովրդի հավատը քաղաքական ուժի և երկրի նկատմամբ։ Այդ առումով, կարծում եմ, ինչ հնարավոր է այս վարչախմբի օրոք՝ մենք կարողացել ենք իրականացնել»։

Անդրադառնալով ՀԱԿ-ի անցած երեք տարվա ուղուն՝ Լ.Սարգսյանը նշեց.

«Քաղբանտարկյալները ազատության մեջ են, Ազատության հրապարակը տրամադրվում է հանրահավաքների համար, Մարտի 1-ի գործը, որ համարում էին փակված, այսօր արդեն բարձրաձայնում են, որ գործը փակված չէ, իսկ դա նշանակում է, որ դեռ պատժված չեն հանցագործները, որոնք հրամայել են, և կատարվել է այդ ոճրագործությունը մեր ազգի նկատմամբ։ Հետևաբար, վաղ թե ուշ այդ հարցը լուծում է ստանալու, և մեղավորները պատժվելու են։ ՀԱԿ-ը եղավ հետևողական իր լուրջ պայքարի ընթացքում։ Եթե այսօր իշխանությունը բանակցում է ՀԱԿ-ի հետ, վկայում է այն մասին, որ մենք դարձել ենք գործոն Հայաստանի քաղաքական դաշտում, որի հետ իշխանությունը ուղղակի չի կարող հաշվի չնստել։ Ավելին ասեմ՝ հայ նորագույն պատմության մեջ Հայ ազգային կոնգրեսը մի բացառիկ ինստիտուցիոնալ կառույց է, որը հետևողական պարտադրում է իշխանություններին գնալ դեպի ժողովրդավարություն, կարողանում է բանակցությունների արդյունքում որոշակի խնդիրներ լուծել։ Իսկ առաջնային խնդիրն արտահեթ ընտրությունններն են, և ես վստահ եմ, որ ակտիվ մասնակցության, ճնշման ներքո հասնելու ենք նաև դրան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում