Այսօր Հայ ազգային կոնգրեսը դարձավ երեք տարեկան։ Թե մեր քաղաքական մշակույթին ինչ երանգ հաղորդեց Կոնգրեսն իր եռամյա գործունեությամբ՝ այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց արվեստագետ Արման Գրիգորյանի հետ։
ՀԱԿ-ի բերած նորությունը, ըստ արվեստագետի, հիմնականում կապված է պայքարի նոր ստրատեգիաների հետ. այն, ինչ անավարտ էր մնացել 1988 թ. շարժման ժամանակվանից ի վեր՝ պայքար, նոր գաղափարներ, վերադարձվեց 2008 թ. շարժումով։
«Կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսի այս երեք տարվա պայքարը նոր գիտակցություն է բերել, ակտիվություն, որը հնարավոր չէ այլևս հետ շրջել, և այդ խորհրդային անցյալից մենք կկարողանանք ազատվել ու կառուցել նոր Հայաստան»,- համոզված ասաց Ա. Գրիգորյանը։









































