Աշխարհահռչակ դանիացի կինոբեմադրիչ Լարս ֆոն Թրիերը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել, որովհետև ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ֆոն Թրիերի «Դոգվիլ» կինոնկարն անվանել էր իր կողմից սիրված երեք կինոնկարների թվում:
Նա հայտարարել է, որ ֆիլմը սխալ է ընկալվել: Կինոբեմադրիչը նաև քննադատել էր աջ պահպանողական Դանիական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը ներգաղթողների վերաբերյալ:
Կուսակցության ներկայացուցիչը դրան պատասխանել է խիստ վրդովմունքով. «Հետաքրքիր է այդպիսի բան լսել մի մարդուց, ով իրեն նացիստ է հայտարարում և այլասերված ֆիլմեր է նկարահանում, որոնք Բրեյվիկի համար ոգեշնչման աղբյուր են դառնում»:
Հետաքրքրական է, որ Բրեյվիկի հայտարարությունները այն մասին, որ ահաբեկչական գործողության պատրաստվելիս օգտվել է World of Warcraft և Call of Duty 4: Modern Warfare խաղերից, բերեց այդ խաղերի վաճառքի դադարեցմանը Նորվեգիայում:






































