Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ․ ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը

Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերն երեկ պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական օբյեկտները, ներգրավվել ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Վերջիններս կրկին կողմերին կոչ են արել իրագործել իրենց ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն Մոսկվայում հոկտեմբերի 10-ի իրենց համատեղ հայտարարության, որը վերահաստատել են Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և Վաշինգոտոնում հոկտեմբերի 26-ին։

Առանց հրադադարը և այլ հանձնառությունները իրականացնելու պարտավորության՝ կողմերը համաձայնել են անհապաղ մի քանի քայլ իրականացնել, այդ թվում.

• Կողմերը դիտավորյալ չեն թիրախավորի խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ համաձայն միջազգային հումանիտար օրենքների։

• Կողմերը ակտիվորեն կներգրավվեն ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին՝ տրամադրելով Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին անհրաժեշտ բոլոր անվտանգության երաշխիքները։

• Կողմերը Կարմիր Խաչին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն ռազմագերիների ցանկը՝ նրանց տեսակցելու և փոխանակելու համար։

• Կողմերը գրավոր կներկայացնեն իրենց դիտարկումներն ու հարցերը, որոնք կվերաբերեն հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմներին՝ համաձայն հոկտեմբերի 10-ի իրենց հայտարարության 2-րդ կետի։

«Կողմերը ունեցել են բաց և առարկայական մտքերի փոխանակություն՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքերը հոկտեմբերի 10-ի իրենց հայտարարության 3-րդ կետում նշված համապարփակ լուծման հիմնարար տարրերի շուրջ։ Համանախագահները կշարունակեն ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր նախքան համատեղ հանդիպումն առանձին-առանձին հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Նախարարները նաև խորհրդակցություններ են անցկացրել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում