Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Պատժի խստացումը հարցի լուծում չէ. դասալքության 1-2 դեպքը մատի փաթաթան դարձնելը, դրա համար օրենքներ խստացնելը անտեղի է

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես, 327-րդ, 3271-րդ, 3275-րդ, 3276-րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում:  Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում։

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  69 կողմ ձայն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, որ պատժի խստացումը չի բերում հանցագործությունների նվազեցման: «Որպես պատժի տեսակ ամենախիստ պատիժը մահապատիժն է, և պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառվում է, չի բերում  այն հանցագործությունների նվազեցմանը, որոնց դեպքում նախատեսված է մահապատիժ»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իհարկե կարող են ասել, որ ռազմական դրության պայմաններում, արտակարգ պայմաններում արտակարգ միջոցառումներ պետք են, կան հանցավոր արարքներ, որոնց ռազմական դրության պայմաններում պետք է ավելի խիստ մոտենալ։ Մասնավորապես անվտանգության նկատառումներից,  ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց այնուամենայնիվ արտակարգ իրավիճակներում արտակարգ միջոցառումները չպետք է լինեն միայն իրավական բնույթի։ Շատ կարևոր են գաղափարի շուրջ համախմբելուն ուղղված գործողությունները։

Այս խստացումները, իհարկե,  իրավիճակով են պայմանավորված, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա»։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է սոցիալական աջակցությունը, այլ արտոնություններն ու երաշխիքները։ Շատ կարևոր է, որ պահպանվում է պատերազմին մասնակցողի  աշխատավարձը։

Սաքունցի խոսքով՝ սա նպաստում է  կամավորականների մոբիլիզացիային, քանի որ եթե նրա ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվում են, նա հանգիստ է լինում և առանց վարանելու կարող է մեկնել առաջնագիծ։ «Քաղաքացին պատերազմական իրավիճակում իրեն պետք է պաշտպանված զգա, հատկապես այն քաղաքացիները, որոնք երկրի պաշտպանությանն են մասնակցում։ Իսկ դրա համար պետք է գնահատվի, թե էլ ինչ է արվել, որ արդյունքները ապահովված չեն և մնացել է միայն պատժի խստացումը։ Այս  մասով ես բան չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ և ճանապահ չէ։ Առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա։

«Պատերազմը արհավիրք է, որից պետք է խուսափել։ Պետություններն ամեն ինչ պետք է անեն, որ այն տեղի չունենա։ Պետք է իրենց քայլերով քչացնեն պատերազմի սկսման հավանականությունը։ Բայց երբ, անկախ ամեն ինչից, դրանք տեղի են ունենում՝ մարդիկ տարբեր կերպ են իրենց դրսևորում։ Մեր հանրությունը ցույց է տվել, որ պատրաստ է առանց գլուխը կորցնելու դիմակայել այդ արհավիրքին։

Այդպես եղել է 1990-ականներին, այդպես է նաև հիմա։ Մարդիկ կամավորագրվում են, գնում և զոհվում են, և այս համատարած պատրաստակամության, կամավորագրման ու ինքնազոհողության ֆոնին դասալքության 1-2 դեպք նկատելը, այն արձանագրելը, օրերով այդ մասին խոսելը, այն մատի փաթաթան դարձնելը, այդ նպատակով օրենքներ խստացնելը անտեղի եմ համարում։ Երևի ավելի շատ պետք է կենտրոնանալ զորահավաքի կազմակերպման, ռազմական գործի ուսուցանման և նման այլ խնդիրների վրա»,- ընդգծեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում