Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

Կոալիցիոն դատարկություն

Իշխող կոալիցիան, ինչպես հայտնի է, մերժեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունն ուղիղ եթերով հեռարձակելու մասին Կոնգրեսի պահանջը կամ առաջարկը, բացատրելով, որ ուղիղ եթերը կարող է կաշկանդել կողմերին:

Կողմերի կաշկանդվածությունը մի կողմ, սակայն շատ հետաքրքիր էր հեռուստաընկերությունների կաշկանդվածությունն այդ հարցում: Միայն Երկիր Մեդիան հայտարարեց, որ պատրաստ է ուղիղ եթերով հեռարձակել Կոնգրես-կոալիցիա բանակցությունը: Հիշեցնենք, որ Երկիր Մեդիան պատկանում է Դաշնակցությանը: Եվ այդ տեսանկյունից իհարկե հետաքրքրական է, որ երկխոսությունը քննադատող Դաշնակցությունը պատրաստակամ է ուղիղ եթեր տրամադրել այդ երկխոսությանը:

Չի բացառվում, որ ակնկալիքն այստեղ տապալումն է. այն իմաստով, որ երկխոսությունը կտապալվի և այդ ամենին հասարակությունն ականատես կլինի ուղիղ եթերով: Գուցե անգամ Երկիր Մեդիան գիտեր, որ կոալիցիան մերժելու է ուղիղ եթերը, և այդ իսկ պատճառով էլ շտապեց առաջինը պատրաստակամություն հայտնել հեռարձակման կապակցությամբ: Բայց այդ տարատեսակ կամ-կամերից զատ, փաստ է, որ Երկիր Մեդիան ադեկվատ արձագանքեց իրավիճակին:

Ադեկվատությունն այստեղ այն է, որ հեռուստաընկերությունը ներկայացնում է բավական լայն հետաքրքրություն ներկայացնող գործընթացի հեռուստատեսայնացման հայտ՝ գիտակցելով, որ այդ գործընթացն ունենալու է զգալի հեռուստատեսային վարկանիշ: Հազիվ թե որևէ մեկը կասկածի, թե Կոնգրեսի և կոալիցիայի երկխոսության հեռարձակումը ունենալու է մեծ հեռուստադիտարան, ընդ որում՝ նաև որակյալ հեռուստադիտարան, ի տարբերություն ասենք բացառիկ տափակ սերիալների և դրանցից էլ տափակ ժամանցային շոու ծրագրերի: Սակայն, պարզվեց, որ հայկական հեռուստաընկերությունները չեն ցանկանում մրցակցել այդ ռեյտինգային գործընթացի լուսաբանման համար, չեն ցանկանում առաջինը լինել այդ հարցում:

Զարմանալի չէ, քանի որ դրանք բոլորը կառավարվում են մի կենտրոնից և այդ կենտրոնից հրահանգ են երևի թե ստացել, որ ոչ մի լուսաբանման հայտ էլ չներկայացվի և բավարարվեն միայն մեկ-երկու րոպեանոց հեռուստալրատվական ռեպորտաժներով: Այլ կերպ ասած՝ հայկական հեռուստաեթերի բաղրամյանական կախվածությունը ևս մեկ անգամ ցցուն կերպով դրսևորվեց երկխոսության համատեքստում:

Սակայն, այստեղ դրսևորվեց նաև մեկ այլ հանգամանք: Փաստորեն, իշխանությունը վախենում է գործընթացի հրապարակայնացումից, հատկապես ամենամասսայական մեդիա դաշտի՝ հեռուստատեսության միջոցով: Այսինքն, առկա գործընթացում իշխանությունն իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում, այլապես չէր զլանա եթերով հեռարձակել այդ հարմարավետությունը՝ ցույց տալով հեռուստադիտողներին, թե ինչպես է ասենք Կոնգրեսի պատվիրակությանն անկյուն քշում իր փաստարկված և հիմնավորված կեցվածքով: Այլ կերպ ասած, երկխոսությունը զերծ պահելով եթերից՝ կոալիցիան ի ցույց է դնում իր դատարկությունը:

Դա, իր հերթին, թերևս նշանակում է, որ Կոնգրեսը միևնույն է, պետք է շարունակի պնդել հեռուստաեթերի վրա, եթե ոչ՝ ուղիղ, ապա գոնե՝ որոշակի ժամանակային չափով, հանդիպումներից հետո, երբ հնարավորություն կլինի լայն լսարանին ներկայացնել դրանց բովանդակությունը: Ընդ որում՝ թող այդ ժամանակը ոչ միայն Կոնգրեսին, այլ նաև կոալիցիային հատկացվի և նույնիսկ թող բանավեճ լինի, թող կողմերը միմյանց հետ ներկայացնեն իրենց հանդիպման մանրամասները:

Բայց որ դա էական հանգամանք է, կասկած չկա, քանի որ եթե իշխանությունը ներկայումս իրեն հարմար չի զգում, և դրա համար էլ խուսափում է հեռուստաեթերից, ապա հետագայում նա գուցե առանց հեռուստաեթերի արդեն սկսի իրեն հարմար զգալ բանակցության ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում