Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

«Արաբական երկրների հետ աշխատանքն այս փուլում ողջունելի է». Ուշագրավ արձագանք Բահրեյնից

Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Բահրեյնի թագավորի պատասխան նամակում մասնավորապես նշվում է. «Երախտագիտություն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանն առ այն, որ կոչ արեցիք մեզ առավելագույն ճիգեր գործադրել և միանալ միջազգային հանրության ջանքերին՝ հրադադար սահմանելու և երկու երկրների միջև ու Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխարգելելու համար: Կիսում ենք նաև այն մտավախությունը, որ այդ ցավալի հակամարտությունը կարող է վերածվել ավերիչ երկարաժամկետ պատերազմի այս կարևոր և զգայուն տարածաշրջանում, որին զոհ կգնան քաղաքացիական անձինք, և սպառնալիք կստեղծվի ամբողջ միջազգային անվտանգության համար: Մենք կիսում ենք Ձերդ Գերազանցության կարծիքը, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և բանակցություններն ու քաղաքական կարգավորումն առավել ընդունելի են՝ հասնելու համատեղ փոխըմբռնման, կանխելու կորուստները, ինչպես նաև խուսափելու հումանիտար աղետից»: Թագավորը նշել է, որ Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարևորելով հրադադարի շուտափույթ հաստատումը և կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության և խաղաղության հաստատման իր պարտավորությունները: «Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է նաև միջազգային անվտանգությամբ և խաղաղությամբ մտահոգ երկրների հետ՝ կոչ անելով միավորել միջազգային հանրության ջանքերը՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով»,- ասվում է Բահրեյնի թագավորի նամակում:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ նկատի ունենալով մեր քաղաքական ու ռազմական վիճակը՝ ողջունելի քայլ է Հայաստանի կողմից արաբական երկրների հետ աշխատանք իրականացնելը: «Իհարկե, Բահրեյնը փոքր երկիր է, բայց հետաքրքիր է այն իմաստով, որ այնտեղ հիմնականում շիաներ են։ Ենթադրում եմ, որ նրանք պետք է որ լավ հարաբերություններ ունենան Իրանի հետ։ Եվ այսօրվա իրավիճակում, երբ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի դառնա սուննի մուսուլմանական աշխարհի առաջնորդ, մենք պետք է ևս ակտիվ աշխատանք իրականացնենք։ Նրա առաջին քաղաքական ուղղությունը պանթուրքիզմի քաղաքականությունն է, մյուսը՝ արաբական ու մուսուլմանական երկրների լիդեր դառնալու նկրտումները։ Այս առումով շատ կարևոր է, որ մենք ակտիվ ջանքեր թափենք։ Եթե նույնիսկ չստացվի այնպես, որ տվյալ պետությունը մեր կողքը կանգնի ու համառ կերպով մեր շահերն առաջ մղի, ապա գոնե կլինի մուսուլմանական մի երկիր, որը մեր նկատմամբ դրական վերաբերմունք ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արման Նավասարդյանն առանձնացրեց Սաուդյան Արաբիան և նշեց, որ այդ երկրի այսօրվա քաղաքականությունը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի. «Իրենք Թուրքիայի հետ ունեն սրված հարաբերություններ, անգամ գիտեք, որ էմբարգո դրեցին նրանց ապրանքների վրա։ Մենք կարող ենք սրանից օգտվել ու դիվանագիտական «խաղեր» իրագործել։ Դա շատ կարևոր ու լուրջ քայլ կլինի մեր կողմից»։

Դիվանագետի դիտարկմամբ՝ պետք է աշխատանքն ակտիվացնել նաև տնտեսական ուղղությամբ. «Ես ունեմ ինֆորմացիա, որ Սաուդյան Արաբիան կարող է գումար տրամադրել Հայաստանին, ու այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք իրականացվի։ Քաղաքական, տնտեսական, ինչու ոչ՝ ռազմական ուղղությունները պետք է ակտիվացնել։ Հետաքրքիր խաղ է գնում։ Քանի որ Իսրայելը քայլեր է ձեռնարկում արաբական պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, մենք պետք է այնպես աշխատենք, որ կարողանանք ճիշտ մանևրել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունն այս փուլում ակտիվ աշխատանք է իրականացնում. «Այժմ շատ հետաքրքիր մի իրավիճակ է, այն իմաստով, որ ամբողջ աշխարհում ծաղկունք է ապրում հանրային դիվանագիտությունը։ Տեսեք՝ մի քանի օր առաջ Ֆրանսիայում 20.000 մարդ էր փողոց դուրս եկել, Կալիֆոռնիայում ևս եռում էին ցույցերը։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ կարևոր նշանակություն ունեն հանրային դիվանագիտությունն ու փափուկ ուժը։ Միայն դեսպանատները չէին կարող նման շարժում սկսել, եթե չլիներ Սփյուռքի հավաքական ուժը։ Աշխատանքը պետք է շարունակել, անելիքներ դեռ շատ կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում