Նույնիսկ ՄԱԿ-ի օժանդակությամբ Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու հեռանկարը չի դիտարկվում,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` Մեծ Բրիտանիան կոչ է անում Սիրիայի դեմ ավելի ուժեղ ճնշումներ գործել, քանի որ երկրում ավելի են մեծացել բռնություններն ընդդիմության և քաղաքացիական բնակչության դեմ:
«Մենք չենք ցանկանում լրացուցիչ պատժամիջոցներ: Մենք ցանկանում են ավելի ուժեղ միջազգային ճնշում բոլոր ուղղություններով: Իհարկե, որպեսզի ավելի արդյունավետ լինի, այդ ճնշումը պետք է լինի ոչ միայն արևմտյան, այլև արաբական երկրների և Թուրքիայի կողմից»,- ասել է Հեյգը BBC-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին մեկ օրվա ընթացքում աննախադեպ բռնություններ են գրանցվել այն քաղաքներում, որոնցում իշխանությունները կորցրել էին վերահսկողությունը, իսկ հիմա ծանր զինտեխնիկայի միջոցով փորձում են ճնշել ապստամբներին:








































