«Այսօր ամբողջ օրն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան աջակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից, մինչև հարաբային ուղղությունը: Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն, չնայած նրա որոշակի ջանքերի: Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքայբարելավումներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ: