Շվեդական Եվլե քաղաքի մի բնակչուհի կարող է պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ տանը ոզնի է պահել: Կենդանուն հայտնաբերել է ոստիկանությունը, երբ ժամանել է շվեդուհու տուն` ոզնու մասին տեղեկություն ստանալուց հետո: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը՝ հղում անելով շվեդական The Local թերթին:
Ոստիկանության տեղեկություններով՝ կինը ոզնուն հայտնաբերել է այս տարվա հունիսին փողոցում և որոշել է տուն տանել ու խնամել: Կնոջը մեղադրում են վայրի բնությունից կենդանիներ վերցնելու և ապօրինի խնամելու համար: Եթե կնոջ մեղքը հաստատվի, ապա նա կմուծի տուգանք կամ էլ մոտ մեկ տարի կանցկացնի բանտում:







































