Monday, 08 06 2026
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞

Ստորագրվել է Երևան-Պեկին փոխգործակցության մասին հուշագիր

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով ՉԺՀ մայրաքաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Պեկինի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու և քաղաքային կառավարման ոլորտում գործակցության հիմքեր ստեղծելու առումով` առաջին պաշտոնական այցը հագեցած էր բազմակողմ հանդիպումներով:

Հուլիսի 29–ին Կարեն Կարապետյանի և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների աշխուժացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ու բաց մայրաքաղաքի զարգացմանն ուղղված կառուցողական առաջարկությունների քննարկման համար։ Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը, Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցություն ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերում, նշելով, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև կազմակերպել չին գործարարների այցը Երևան։ Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ չինական կապիտալը հետամուտ է իրականացնել երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրեր, որոնց համար Երևանն այսօր բարենպաստ պայմաններ է ապահովում: Բացի այդ, գործունեություն ծավալելով Երևանում, չին գործարարները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ նաև տարածաշրջանի շուկաներում։

Երևանի քաղաքապետը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունները։
Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և սիրով ընդունել է պաշտոնական այցով Երևան այցելելու Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերը։
Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ.
«Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում։ Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի։ Շատ ենք կարևորում Պեկինի հետ մեր հարաբերությունները և, հաշվի առնելով Չինաստանի զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները, կարծում եմ, որ գործակցության ընդհանուր եզրեր կգտնենք։ Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական և հեռանկարային եմ գնահատում»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաև ինովացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հայտնի առաջատար ընկերություններից մեկի՝ «Հուայվեյ տեքնոլոջիե ընկերության նախագահի հետ։ Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջի» –ի կենտրոն հիմնելու , ինչպես նաև ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Ստորագրվել է համագործակցության հուշագիր` ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ պատվիրակությունը քննարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուսների Երևան ներկրմանն առնչվող հարցեր։

Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Պեկինի տրանսպորտի կոմիտեում, ծանոթացել ոլոտում տարվող քաղաքականությանը, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին։ Հայկական կողմը, ներկայացնելով Երևանում տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթքացքն ու ներդրումային հնարավորությունները, չին գործընկերներին առաջարկել է մասնակցել ներդրումային ծրագրերին։ Չինական կողմն իր պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում աջակցել փորձի փոխանակման առումով։

Պեկինի գործարարության կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Պեկինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացվել է Երևանում նախատեսվող ներդրումային 6 խոշոր ծրագիր։ Նշելով իրենց հետաքրքրվածությունը՝ չինական կողմը խոստացել է ուսումնասիրել ծրագրերն ու կարճ ժամկետում արձագանքել։
Հայկական պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև կանաչապատման և արտաքին ձևավորման կոմիտեներում , ուր քննարկվել են երկկողմ գործակցությանն ու ինչպես ներդրումային, այնպես էլ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Պեկինի քաղաքաշինության թանգարանում Երևանի պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ Չինաստանի մայրաքաղաքի քաղաքաշինության պատմությանն ու արդի նվաճումներին։

Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը եղել է նաև Պեկինի զբոսաշրջային կենտրոնում, ծանոթացել ոլորտի ուղղություններին ու ժամանակակից պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում