Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Պուտինն ու Էրդողանը սկսել են քննարկել Ալիևի խնդիրը

Պուտինն ու Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը: Ինչպես առաջին անգամ, այս դեպքում էլ զանգահարողը եղել է Էրդողանը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ նրանք քննարկել են Արցախի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակներին վերաբերող հարցեր: Արդյոք Պուտին-Էրդողան զրույցը եղել է Լավրով-Չավուշօղլու զրույցի շարունակությո՞ւն, և արդյոք այն ընթացել է մի տրամաբանությամբ, որը առաջացրել է Էրդողանի զանգի անհրաժեշտությո՞ւն:

Հատկանշական է հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մի դրվագ: Ըստ դրա՝ Պուտինն Էրդողանին հայտնել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ իր շփումների մասին՝ միտված իրավիճակի ապաէսկալացմանն ու հրադադարին: Սա թերևս նշանակում է, որ Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալիևի խնդիրը: Ինչ համատեքստում է այն քննարկվել՝ իհարկե, դժվար է ասել, սակայն եթե ՌԴ նախագահը Էրդողանի զանգին ի պատասխան նրան հայտնում է Ալիևի հետ իր զրույցների մանրամասներ, դա նշանակում է, որ այդ գործում տեղի է ունեցել որոշակի կոմունիկացիոն-բովանդակային խզում, կամ այլ կերպ ասած՝ կան հիմքեր եզրակացնելու, որ Ալիևը խաղացել է երկակի խաղ, ինչի մասին էլ Պուտինը իրազեկել է Էրդողանին:

Ալիևի զոհաբերության պահը հասունանում է: Թուրքիան փորձում է պայմանավորվել Ռուսաստանի հետ, գալ ինչ-որ նվազագույն պայմանավորվածության, քանի որ Բաքվի միջոցով պատերազմելու շանտաժի ռեսուրսը անսպառ չէ: Սակայն Մոսկվան ըստ երևույթին ակնարկում է, որ հնարավոր չէ պայմանավորվել «Ալիևի վրա»:

Այստեղ թերևս արժե հիշել, որ պատերազմից շաբաթներ առաջ, շնորհավորելով Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը, ընդ որում՝ չունենալով դրա, այսպես ասած, արարողակարգային անհրաժեշտությունը կամ պարտավորությունը, Պուտինը նրան հռչակել էր Ադրբեջանում «Ռուսաստանի իսկական բարեկամ»՝ շնորհավորական ուղերձում որևէ անգամ որևէ առիթով չտալով Իլհամ Ալիևի անունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում