Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ակտիվ մասնակցել զորահավաքներին և հաղթանակը դարձնել անբեկանելի: Թշնամուն չի հաջողվի կոտրել հայ ազգի ոգին: Պետք է ոգեկոչվենք և մեկ բռունցք դառնանք՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասին ձեռք ձեռքի տված պայքարենք»:
Նրա խոսքով՝ Արցախը հավերժ է մեր բանակի, մեր ժողովրդի համախմբվածության շնորհիվ. «Կոչ եմ անում բոլոր պետություններին ճանաչել Արցախի անկախությունը՝ կանխելով այնտեղ տեղի ունեցող վայրագությունները: Հայոց բանակը, վստահ եղեք, իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա: Պատերազմի ընթացքում ժամանակավոր են որոշ հաջողություններն ու անհաջողությունները: Պետք է վստահել ռազմական ղեկավարությանը»:
Սերգեյ Բագրատյանը ընդգծեց՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը դեռ ղողանջում են:
Նա, մեջբերելով ռուս ռազմագետի խոսքերը, թե Հայաստանն իրավունք ունի Իսկանդերով հարվածելու Բաքվի նավթամուղներին, ասաց. «Մտածելու ժամանակն է»:
Մանրամասն՝ տեսանյութում: