Նոր կորոնավիրուսի առանց ախտանշանների ընթացքը ճանաչելու միակ միջոցը թեստավորումն է՝ նշել է Բելոզերսկու անվան ինստիտուտի վարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին URA.RU-ի պորտալի հետ զրույցում:
Փորձագետն ընդգծել է, որ որևէ այլ միջոցով հնարավոր չէ ճանաչել վարակի առանց ախտանշանների ընթացքը: Եթե մարդն արդեն տարել է հիվանդությունն առանց ախտանշանների, թեստը ոչինչ ցույց չի տա, պետք է ստուգվի հակամարմինը:
Միաժամանակ Ագանովսկին հայտարարել է, որ հիվանդության առանց ախտանշանների ընթացքի դեպքում չեն առաջանա երկարաժամկետ հետևանքներ առողջության համար: