Tuesday, 14 05 2024
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա քաղաքացիական կռիվ է, Ադրբեջանն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի դուրս գա քաղաքացիական այս կռվից

Շուրջ 30 կոնգրեսականներ Արցախի ճանաչման բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Ֆրանսիայում նույնպես Արցախի  անկախության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Բացի այդ, տարբեր քաղաքներ այս օրերին ճանաչում են Արցախի անկախությունը։ Հիմա երբ Հայաստանի իշխանությունը ևս դիմում է միջազգային հանրությանը Արցախի անկախությունը ճանաչելու հորդորով, հարց է առաջանում՝ ի՞նչ տարածքների սահմաններում պետք է ճանաչվի Արցախի անկախությունը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ճանաչվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք, երկրորդը գալիս է Ադրբեջանի հայ համայնքի ինքնորոշման իրավունքի հարցը. «Էթնիկ զտումների հետևանքով Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանից բռնության սպառնալիքով տեղահանած մարդկանց խնդիրն է առաջանում: Հայերի կյանքը, մշակույթը, ինքնությունը վտանգված է Ադրբեջանում, դրա հետևանքով աշխարհը կարող է ճանաչել նաև Ադրբեջանի հայերի ինքնորոշման իրավունքը։

Հիմա հարց է առաջանում՝ եթե դուք ճանաչում եք Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի այլ տարածքներում ապրած հայերի իրավունքը չե՞ք ճանաչելու, իսկ նրանք ո՞ւր են գնալու: Այսինքն՝ տարածք ձևավորելու ժամանակ գալու է հաջորդ հարցը ՝ ի՞նչ փոփոխություն պետք է լինի։ Արցախում պետք է լինեն քաղաքաբնակ հայերին տեղավորվելու համար տարածքներ։ Այսինքն՝ քարտեզը գծելու ժամանակ պետք է դրվի նաև ազգությամբ հայ տեղահանվածներին տեղավորելու հարցը, հայկական անվտանգության տարածքը»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով, իհարկե, դա մեզ հեշտ չի տրվելու, շատ համառ, գրագետ պայքար պետք է լինի և՛ ինքնորոշման իրավունքի, և՛ տարածքի համար. «Մենք երկու խնդիր ենք լուծելու՝ և ինքնորոշում, և տարածք: Դա հեշտ չի լինելու, ընդհանրապես հեշտ չէ՝ մենք մեր գոյության համար պետք է պայքարենք, այլ ոնց որ հիմա կռվում ենք, պետք է կռվենք և ինքնորոշման, և տարածքի համար։

Դա նույնպես լուրջ խնդիր է, որի համար նույնպես պետք է կռվել, պայքարել: Առաջ է գալու միջանցքների, Արաքսի հովտի հարցը, և այն, թե ուր ենք տեղավորելու կես միլիոն հայերին: Սա հումանիտար խնդիր է, քանի որ ադրբեջանական պետության ստեղծման առաջին օրվանից նրանք եղել են այդ երկրի քաղաքացիներ։ Քանի որ մեր կյանքը այնտեղ վտանգված է, ուրեմն ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև Ադրբեջանի հայերի կյանքի ու տարածքի հարցը պետք է լուծել»:

ԳԽ նախկին պատգամավորը նկատեց, որ հիմա պայքարը փուլ առ փուլ է ընթանում. «Այսօր ինքնորոշման իրավունքի, էքզիստենցիալ իրավունքի հարցն է դրված, իսկ հաջորդ հարցը լինելու է այն, թե որտեղ տեղավորել հայերին, որոնք չեն կարող ապրել Ադրբեջանի տարածքում, քանի որ իրենց կյանքը վտանգված է: Ադրբեջանն ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի դուրս գա քաղաքացիական այս կռվից, սա քաղաքացիական կռիվ է։ Դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, քանի որ Ադրբեջանում մարդու իրավունքներ հարգող իշխանություն պետք է լինի և հասարակությունն էլ դրան պետք է պատրաստ լինի»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում