Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ռուսական միգրացիոն գրասենյակները Հայաստանում գործում են ապօրինաբար. Անահիտ Սարգսյան

«Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամները հանդես են եկել ռուսական միգրացիոն գրասենյակները փակելու պահանջով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Անահիտ Սարգսյանն ասաց, որ խնդրի հիմքը հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունն է։

«Մեր խնդիրն առաջին հերթին այդ միգրացիոն գրասենյակների անօրինական գործունեությունը ու դրանց բացասական հետևանքները կասեցնելն է։ Ռուսաստանը, ելնելով իր երկրի շահերից, կարող է այդ գործողություններն իրեն թույլ տալ, սակայն մենք չպիտի թույլ տանք, որ այդ ամենն անի Հայաստանում»,- ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով ռուսական միգրացիոն գրասենյակները Հայաստանի տարածքում գործում են անօրինականորեն, քանի որ դրանք գրանցված չեն արտաքին գործերի և արդարարդատության նախարարություններում։

«Դրանք ոչ միայն մեծ վնաս են տալիս մեր երկրի դեմոգրաֆիային, այլև անօրինական են։ Իսկ այն, ինչ անօրինական է, պետք է փակվի»,- նշեց նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ խնդիրը մեր երկրի վարած քաղաքականությունն է, քանի որ այդ գրասենյակները կարող էին տասնյակ տարիներ գործել այստեղ, բայց շատ քիչ թվով մարդիկ հեռանային։

«Պետք է հասկանալ, որ այդ գրասենյակները շատ լավ կյանք չեն խոստանում նրանց, ովքեր հեռանում են երկրից։ Նրանք գնում են ռուսական ծայրամասեր, որտեղ կյանքի պայմաններն իդեալական չեն»,- ավելացրեց նա՝ հավելելով, որ մեր երկրում սոցիալական վիճակն այնքան վատ է, մարդիկ այնքան ճնշված են զգում իրենց, որ հեռանում են Ռուսաստանի ինչ-որ ծայրամաս։

«Ռուսաստանն այն երկիրը չէ, որ շատ բարյացակամ է տրամադրված կովկասցիների ու մասնավորապես հայերի հանդեպ, և միևնույն է, այդ ամենը հաշվի առնելով, մարդիկ լքում են երկիրը»,- խոսքը եզրափակեց Ա. Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում