ՌԴ խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը թույլատրել է իր էկոնոմ կարգի ուղևորներին փոխել Ռուսաստանի տարածքում բոլոր ուղղություններով թռիչքների տոմսերը`առանց լրացուցիչ ծախսերի, ասվում է ընկերության կայքում:
Կանոնը տարածվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ից գնված բոլոր տոմսերի վրա, ըստ որոնց թռիչքը նախատեսված է մինչև 2021թ.-ի մարտի 25-ը ներառյալ, նշված է հաղորդագրության մեջ:
Փոփոխություններ կատարելու համար թռիչքի մեկնարկից ոչ ուշ, քան 30 րոպե առաջ, պետք է դիմել տոմսի գնման վայր կամ «Աէրոֆլոտի» կոնտակտային կենտրոն, ընդգծում է ավիաընկերությունը: