Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Շատ արագ գնում ենք դեպի իտալական տարբերակ՝ ընտրել՝ ում բուժել, ում ոչ. Կորոնավիրուսի թվերն առաջիկա օրերին դեռ կաճեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը։

-Պարոն Բադալյան, Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեպքերը ռեկորդային են և դեռևս աճում են։ Ձեր կարծիքով այս պատկերը մեծապես պայմանավորված է պատերազմակա՞ն իրավիճակով, զորահավաքով ու դրանից բխող մնացած հանգամանքներով։

-Գիտեք, երբ դպրոցները բացվեցին, բոլորը սպասում էին, որ կարողանանք ճիշտ գնահատել վիճակը դպրոցների ու բուհերի բացման պատճառով, կարիք կար հասկանալու, թե ինչ հակահամաճարակային վիճակ էր առաջանալու դրա հետևանքով։ Բայց երբ արդեն հնարավոր էր դառնում այդ գնահատումը, սկսվեց պատերազմ։ Բնականաբար հիմա հստակ հասկանալ, թե դպրոցների, բուհերի բացման գործընթացը ինչքանով ազդեց թվերի վրա, դժվար է։ Իրավիճակը կտրուկ փոխվեց։ Սկսվեց պատերազմը, զորահավաք, թաղումներ, հոգեհանգիստներ և այլ արարողություններ, որոնք ինտենսիվացնում են համաճարակային պրոցեսը։ Ընդ որում այդ արարողությունները՝ հոգեհանգիստ, հուղարկավորություն և այլն, ըստ էության, անվերահսկելի, դժվար կառավարելի են այս օրերին։ Մեծ հաշվով այն հակահամաճարակային միջոցառումները որոնք արվում էին, հիմա էլ են արվում, պահպանվում են, բայց ծավալը բավական կրճատվել է և դրանից էլ արդյունավետությունը ընկնում է։ Այս թվերի, այս ցուցանիշների դեպքում պետությունը պետք է գնա լոկդաունի, բայց պետությունը հիմա դա չի կարող անել, քանի որ գտնվում է պատերազմի մեջ։

Հետևաբար իրավիճակն ամբողջությամբ մնում է մեր գիտակցության վրա, մենք պետք է ճիշտ գիտակցենք ամեն ինչ և թույլ չտանք, որ վարակն էլ ավելի տարածվի։ Բնական է, հավաքույթները, միջոցառումները լինելու են, քանի որ ամբողջ կառավարել շատ դժվար է, բայց այդ ամբողխ մեջ յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ այս իրավիճակում երկու թշնամու դեմ ենք մարտընչում՝ կենսաբանական ու արտաքին թշնամու։ Եվ որպեսզի չվերջացնենք թուրքի անավարտ գործը պետք է կարողանանք զսպենք այս վարակի տարածումը։ Այսօր հիվանդանոցները ծայրահեղ ծանրաբեռնված են աշխատում, և եթե առաջին ալիքի ժամանակ կարողացանք իտալական տարբերակից խուսափել, ապա հիմա շատ արագ գնում ենք հենց դեպի իտալական տարբերակ։ Դա կարող է լինել վաղը, կամ մի քանի օր հետո։

-Իտալական տարբերակ ասելով նկատի ունեք ընտրել՝ ում բուժել, ում ոչ։

-Ոչ միայն ում բուժել, ինչպես Իտալիայում, այլև վարակը կբարդացնի նաև հիվանդության կլինիկական ընթացքը յուրաքանչյուր հիվանդի, յուրաքանչյուր վիրավոր զինվորի մոտ։ հետևաբար այսօր արհամարհել, չպահել տարրական կոնոնները, դա ազգի դավաճանությանը հավասարազոր վիճակ է։ Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա, պահի համաճարակային կանոները։ Թիկունքւոմ մենք պետք է մաքսիմալն անենք, որպեսզի չբարդացնենք բժիշկների աշխատանքն ու վիրավոր զինվորների կլինիկական ընթացքը։

-Իսկ թվերի այս աճը մինչև երբ կշարունակվի և ի վերջո երբ ենք հասնելու այդ կոլեկտիվ իմունիտետ ասվածին։

-Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին թիվը դեռ կաճի, իսկ կոլեկտիվ իմունիտետի մասին եկեք չխոսենք, որովհետև մենք իրական պատկերը չգիտենք։ Եթե այսօր դեպքերը 60 հազարին մոտ են, ապա դա 5-ին կամ 10-ին բազմապատկելուց հետո նոր մոտ կլինի կոլեկտիվ իմունիտետի ամենանվազագույն շեմին։ Դեռ վաղ է խոսել կոլեկտիվ իմունիտետի մասին։ Հուսամ գոնե պատվաստանյութը ավելի շուտ կգա, բայց դեռ դա էլ չկա։ Հետևաբար, կրկնում եմ, մենք պետք է գիտակցենք, որ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։

-Իսկ Ձեր ուսումնասիրոթյունները ինչ են ցույց տալիս՝ վիրուսի գործունեության, ընթացքի մեջ ինչ որ փոփոխություներ եղել են։ Վիրուսը նույն կերպ վտանգավո՞ր է ու բա՞րդ ընթացք ունի ինչ առաջին ալիքի դեպքո՞ւմ։

-Մենք հստակ տեսնում ենք, որ երբ թվերը սկսեց շատանալ, շատացան նաև մահերը։ Եվ եթե տենդենցն այսպես պահպանվեց, ապա մահերը էլի կաճեն։ Ես մի տենդենց նկատում եմ, որ 50 տարեկանից ցածր մահացածները որեւէ խրոնիկ հիվանդություն չեն կրում։ Այսինքն բավական լուրջ գործընթաց է ու անելիք շատ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում