Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը

Ուռուտում կպայքարեն ՕԵԿ-ն ու Կոմկուսը

Վաղը Լոռու մարզի Ուռուտ գյուղում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս ընտրապայքարում ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ չկան: Գյուղապետի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, գործող գյուղապետ Սերգո Ջուլհակյանը և ՕԵԿ-ական Հովհաննես Պետրոսյանը: Ավելին՝ մրցակիցները ժամանակին համադասարանցիներ են եղել, իսկ այսօր արդեն գյուղապետի պաշտոնի համար պայքարում են մեկը մյուսի դեմ:

Ուռուտ վարչական շրջանը գտնվում է Ուռուտ գետի ափին, որը պատված է եղել ուռենիներով, ինչով էլ պայմանավորված է գյուղի և գետի անվանումը: Գյուղը հիմնվել է 19-րդ դարի սկզբին: Ուռուտը փռված է «Մեծ քար» կոչվող սարի լանջին՝ 2 կմ երկարությամբ: Գյուղի արևելյան մասում է գտնվում եկեղեցին, իսկ հարավարևմտյան մասում՝ «Սուրբ Սարգիս» մատուռը: Այստեղ հաճախակի են անձրևոտ, կարկտային և երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և բանջարա-բոստանային այլ մշակաբույսերի արտադրությամբ, որը մեծապես կախված է բնության քմահաճույքից: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70%-ը: Հետևաբար, ինչպես տեղեկացանք գործող գյուղապետից, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ:

Գյուղը տարիներ շարունակ ղեկավարում է կոմունիստ գյուղապետ Սերգո Ջուլհակյանը, ով 3 անգամ առաջադրել է իր թեկնածությունը և հաղթել: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ թեև 3 անգամ շարունակ իր հետ ընտրապայքարի են դուրս եկել իշխող կուսակցության ներկայացուցիչները, սակայն նա առանց ընտրապայքար ծավալելու հաղթել է: Ստացվում է, որ մարդկանց մեջ դեռ կարոտ կա կոմունիզմի նկատմամբ: Գյուղապետը նշեց, որ մեր զրույցի պահին գյուղում չի գտնվում, գնացել է խոտհնձի: Հարցին, թե դժվար չէ՞ կոմունիստ լինելով հանդերձ աշխատել իշխանական կուսակցությունների հետ՝ պատասխանեց. «Մոտ 100 անգամ ՀՀԿ-ից հանրապետական դառնալու առաջարկություն եմ ստացել, սակայն հրաժարվել եմ, քանի որ ի սկզբանե կոմունիստ եմ եղել»: Մեր այն դիտարկմանը, թե այս անգամ ՕԵԿ-ական է խաղի մեջ մտել, ում 2008թ.-ից հետո իր թևի տակ է առել Սերժ Սարգսյանը, հետևաբար մտավախություն չունի՞, որ նա կհաղթի՝ ավելացրեց. «Հաղթում է, թող հաղթի: Այստեղ ժողովուրդն է որոշում, սա ուժի հարց չէ, որ ես նրա հետ մրցեմ, հաղթեմ կամ պարտվեմ: Սա հեշտ աշխատանք չէ, որ կողքից երևում է: Մանավանդ, որ գյուղացու ձեռքին փող չկա, հոգսերը, հարկերը գլուխ են բարձրացրել: Էսօր էլ, որ ձեռքները փող չկա, անընդհատ քարկոծումների մեջ եմ: Ինչ ճիշտն ա ճիշտ ա, ես թեկնածությունս չէի դնում,- 90 հազար դրամի համար ամեն օր թուք ու մուր եմ ուտում,- սակայն մարզպետը զանգեց ասաց, որ թեկնածությունս հեթական անգամ դնեմ: Բայց նախընտրական պայքարին ոչ խառնվել եմ, ոչ էլ խառնվելու եմ»,- անկեղծացավ գյուղապետը:

Այնինչ, ինչպես տեղեկացանք, ՕԵԿ-ական թեկնածուն՝ օղու շիշը թևի տակ դրած, տնետուն է շրջում՝ իր օգտին ձայներ հավաքելու խնդրանքով: Միաժամանակ խոստանում է, որ գումար էլ կտա: Այս խոսակցությունները գյուղապետի ականջին էլ են հասել: Այդ կապակցությամբ ասաց՝ տալիս է, թող տա, պատճառաբանելով, որ գյուղացիների ձեռքին փող չկա: Այդ գումարները Հովհաննես Պողոսյանը, հարկավ, իր գրպանից չի տալու, այլ ՕԵԿ-ն է այս հարցում օգնելու, քանի որ գյուղապետը ունի-չունի՝ ընդամենը գլխի վերևում մի ծածկ և երկու կով ունի: Ինչպես տեղեկացանք Լոռու մարզի ընտրական հանձնաժողովից, թեկնածուն նույնիսկ անձնական հեռախոսահամար չունի: Էլ չենք խոսում մեքենայի և մեծ տնտեսության մասին: Դե իսկ գործող գյուղապետը նշեց, որ ինքը ե՛ւ մեծ տնտեսություն ունի, ե՛ւ լավ շրջապատ ու ընկերներ: Ավելին՝ ինքը այդ 90 հազար դրամի հույսին չէ, և եթե միայն իր տնտեսությամբ ու անասուններով զբաղվի, ըստ պահանջի կապրի: «Կամ՝ գնում է սրա-նրա տուն, ասում, թե իմ դասընկերն է եղել, միասին ենք սովորել: Մեր գյուղի բնակիչները այնպիսին են, որ ասում են՝ հա, քեզ կընտրեմ, բայց իրենք գիտեն, թե ով ոնց ու ինչ է ու ըստ այդմ իրենց ընտրությունը կատարում են: Ուզում եմ ասել՝ իրենք իրենց անելիքը գիտեն: Ժամանակ է եղել, որ 6 թեկնածու ինձ հետ դուրս են եկել ընտրապայքարի՝ անկուսակցական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, բայց ես եմ ընտրվել»,- ինքնավստահ հայտարարեց գյուղապետը:

Ստացվում է, որ ՕԵԿ-ական թեկնածուն իր գյուղապետ դասարանցու՝ ներկա մրցակցի անունը այստեղ-այնտեղ շահարկելով փորձում է իր օգտին ձայն հավաքել: Ի դեպ, մինչև ՕԵԿ-ական դառնալը, նա դիմել է ԲՀԿ-ին՝ ընտրություններում իրեն հովանավորելու համար, սակայն ԲՀԿ-ում մերժել են՝ պատճառաբանելով, որ նրա հնարավորություններին ծանոթ են և վստահ են, որ գյուղապետի չի ձգի, այնինչ գործողը հարգված մարդ է և առանց գումարի կարողանում է իր վերարտադրությունն ապահովել: Բայց երբ թակել է ՕԵԿ դուռը, այն բացվել է իր առաջ:

Ինչևէ, գործող գյուղապետը առկա խնդիրների մասին խոսելիս նշեց, որ մասամբ ջրի խնդիր կա, որի լուծումն ընթացքի մեջ է: Գյուղը ասֆալտապատված է, ապահովված է գազով: Բայց գերխնդիրն այն է, որ բնակիչները արտագաղթում են: Նրա խոսքերով, 300 մարդ ներկա պահին բացակայում են գյուղից՝ օրվա ապրուստը վաստակելու նպատակով: Եթե այսպես շարունակվի, հաջորդ ընտրություններին գյուղապետի պաշտոնը ժառանգաբար կփոխանցվի կամ էլ գյուղը որպես այդպիսին կվերանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում