Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Տիեզերքից դիտելն իրատեսական չեմ համարում, առանց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հրադադար հնարավոր չէ

«Պատերազմի ներկայիս պայմաններում բանակցային գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական դիտորդներ, իսկ ավելի ուշ նաև խաղաղապահներ տեղակայվեն, այդ դեպքում հնարավոր է սկսվի բանակցային գործընթացը. «Բայց տարօրինակն այն է, որ հետո ՀԱՊԿ-ի կողմից հայտարարություն եղավ, որ խաղաղապահ գործունեությունը պետք է արվի ՄԱԿ-ի երաշխավորությամբ։ Սա արդեն նշանակում է, որ գործը ձգձգվում է։ Բայց Լավրովը հստակ հայտարարեց, որ եթե կողմերը համաձայն են իրական զինադադարին, ապա ռուսական ռազմական դիտորդները կարող են շփման գծում արձանագրել իրավիճակը, ու հաստատվի զինադադարը։ Եթե իսկապես չի հաստատվում զինադադար, բանակցություններ չեն կարող լինել»։

Քաղաքագետի խոսքով՝ բանակցային գործընթացում կա դասական երկու օրինակ. «Հայկական կողմը միշտ առաջարկել է փաթեթային լուծումը, այսինքն՝ միանգամից լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ միջնորդ պետություններն ու Ադրբեջանն առաջարկել են փուլայինը։ Հիմա երեկ Լավրովը մեկ անգամ ևս ամրագրեց այն, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը՝ փուլային լուծում, և այդ լուծման վերջնակետում լուծվում է նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Վարչապետն իր ելույթում դա համարեց անընդունելի, և բնականաբար այստեղ դեռ բավականին աշխատանք կա համանախագահող երկրների կողմից՝ առաջինը զինադադարի հաստատում, դրանից հետո նոր հարցի լուծման գուցե միջանկյալ ինչ-որ տարբերակ՝ ոչ փուլային կամ փաթեթային։ Եթե հնարավոր լինել այստեղ ներգրավել հայ ու ադրբեջանցի փորձագետների, որոնք ոչ թե պետական պաշտոնյաներ են, այլ մասնագետներ են, կոնֆլիկտաբաններ, քաղաքագետներ, գուցե երրորդ տարբերակ գտնվի, ոչ թե մի ծայրահեղությունից մյուսը։ Բայց այս ամենը դեռ խոսակցություններ են, քանի դեռ պատերազմը շարունակվում է»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ֆորմատի հնարավոր փոփոխությանը, մեր զրուցակիցն այն իրատեսական չհամարեց. «20 տարի է՝ այդ մասին խոսվում է, բայց կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դրան դեմ կլինեն, քանի որ չեն պատկերացնում այդ ֆորմատում Թուրքիայի ներգրավումը։ Չնայած Թուրքիան Մինսկի խմբի 11 անդամներից մեկն է, ուզում է մտնել համանախագահների ֆորմատի մեջ՝ ասելով՝ մենք լինենք, որ լուծվի։ Բայց դրա հակադարձումը միշտ կա։ Հատկապես Ֆրանսիայի հստակ հակաթուրքական հռետորաբանությունը դա թույլ չի տա։ Ինձ թվում է՝ Թուրքիան շանս չունի. դա է վկայել և՛ զինադադարի մասին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը՝ հոկտեմբերի 10-ին, և նաև Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հայտարարությունը, որում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որը հակամարտության կարգավորման մանդատ ունի»։

Հայաստանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ այս փուլում Հայաստանում կարևոր են համարում հումանիտար հրադադարի իրագործումն ու վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը. «Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ միակ բանը, որ հիմա հնարավոր է քննարկել որպես առաջին քայլ, հումանիտար հրադադարի իրագործումն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ Եվ մենք շատ շնորհակալ ենք մեր ռուս գործընկերներին և դաշնակիցներին, որ նրանք շարունակում են աշխատել այս ուղղությամբ»։

Գարիկ Քեռյանը համաձայն է այդ կարծիքի հետ. «Իհարկե, դա կարևոր է։ Մինչև այսօր բանավեճ է ընթանում՝ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանն է հարձակվել, նրանք էլ ասում են՝ Հայաստանն է հարձակվել։ Այստեղ շատ էական է, թե ով է առաջինը սկսել, ով է խախտել զինադադարը։ Չկան համապատասխան փաստեր, որոնք կապացուցեն, թե կողմերից ով է ճիշտը։ Եթե վերիֆիկացիոն մեխանիզմներ չկան՝ ո՞նց է հրադադար հաստատվելու։ Նրանք կասեն՝ մենք ենք կրակել, մերոնք էլ հակառակը կպնդեն։ Կան մարդիկ, որ ասում են՝ կարող են տիեզերքից նայել, բայց ես դա իրատեսական չեմ համարում։ Ամբողջ շփման գծում պետք են ռազմական դիտորդներ, որոնք համապատասխան սարքավորումներով զինված կասեն՝ ով է խախտում զինադադարը։ Դրա մասին խոսվում էր 2016 թվականի պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, բայց դա չիրականացվեց, քանի որ Ադրբեջանն ասաց, որ այդ վերիֆիկացիոն մեխանիզմները պետք է տեղակայվեն ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ հայ-ադրբեջանական միջազգայնորեն ընդունված սահմանին։ Դրա համար էլ գործընթացը տապալվեց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում