Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել, որը որ չկա։ Պատերազմի այս պատասխանատու օրերին Վարչապետին մեղադրել հող ծախելու մեջ, նշանակում է թուրքի ջրաղացին ջուր լցնել, խփել թիկունքից։
Իրավամբ, Արցախ-Հայաստանն այսօր կենաց մահու ճակատամարտ է տալիս թուրքերի, միջազգային ահաբեկիչների դեմ մեն մենակ։
Պատերազմական այս օրերին ցանկացած հակապետական, հակաիշխանական գործողություն պետք է պատերազմական օրենքով ենթարկել ամենախիստ պատասխանատվության։ Դրանք ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամին։
Բացառապես միասնական ուժերով է տրվելու հաղթանակը։ Հաղթանակից հետո խաղաղ պայմաններում, իրավամբ, շատ հարցերի հաշվետվությամբ պետք է հանդես գա ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական իշխանությունը:
Մասնավորապես, նահատակված յուրաքանչյուր հայ զինվորների պահով: Այսօր միայնակ ենք և ունենք երկու թշնամի՝ համաճարակ և թուրք բաշիբոզուկ։ Մի կարևոր բան էլ, հայրենասիրական դիֆերամբներ ձոնելու, սրան նրան քննադատելու փոխարեն մեկնեք առաջնագիծ: Ընդ որում, այս կոչը հավասարապես վերաբերվում է ինչպես իշխանավորին, այնպես էլ նրան քլնգողներին։
Աստված օրհնի Հայաստանը, տա միասնություն ժողովրդին , իմաստություն իշխանավորին։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն











































