Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

«7-ի գործով» դատախազ Լիլիթ Թադևոսյանը Վճռաբեկ դատարանի նախագա՞հ. ի՞նչ որոշում կկայացնի ԱԺ-ն

Բարձրագույն դատական խորհուրդն երեկ նիստ էր հրավիրել, որի ժամանակ տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահի, ինչպես նաև նույն դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը։ Տեղի է ունեցել նաև ընտրություն։ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրվել էր 3 թեկնածու՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ Լիլիթ Թադևոսյանը, Ռուզաննա Հակոբյանը և Մամիկոն Դրմեյանը։ ԲԴԽ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին:

Լիլիթ Թադևոսյանը, հիշեցնենք, նախկին դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը։ Լիլիթ Թադևոսյանն ինքը 2008-ին եղել է «7-ի գործով» դատախազների կազմում։ Նա 2018-ի հուլիսից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն իսկ տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով: Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող են դառնալ բոլոր այն դատավորները, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Լիլիթ Թադևոսյանի ընտրությանը շատ լավ է վերաբերում, նրան ճանաչում է 25 և ավելի տարի, բարձր մակարդակի իրավաբան է, լավ մարդ, բայց ափսոսում է, որ նա ընտրվելու է մի մարմնի ղեկավար, որը Հայաստանին պետք չի։ «Վճռաբեկ դատարանը պետք է վերացվի։ Դա անպիտան մարմին է։ Պետք է ի վերջո ստեղծվի գերագույն դատարան։ Այն տեսքով, որով հիմա կա Վճռաբեկ դատարանը, չպետք է գոյություն ունենա: Վճռաբեկ դատարանը ամենավարկաբեկված մարմիններից մեկն է Հայաստանում։ Այդ կառույցում ուզում ես նախագահ փոխի, ուզում ես անդամ փոխի, բան չի փոխվի։ Այդ կառույցը պետք է քանդել ու նորից հավաքել, որի լավագույն լուծումն էլ Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկի միացումն է։ Իսկ ներկա վիճակով որևէ փոփոխություն ես չեմ ակնկալում։ Այն, ինչ արել է Վճռաբեկը վերջին 20 տարվա ընթացքում, հնարավոր չէ ուղղել, շտկել։ Վճռաբեկը արդարադատության մեջ արել է հնարավոր ամենավատը, որ կարելի էր պատկերացնել։ Հետևաբար՝ կրկնում եմ, որ այդ կառույցը ներկա տեսքով չպետք է գոյություն ունենա։ Այնպես որ, Լիլիթ Թադևոսյանի թեկնածության ընտրությանը շատ լավ եմ վերաբերում։ Նրա մասնագիտական որակները շատ բարձր են, բայց կրկնում եմ, շատ եմ ափսոսում, որ Լիլիթ Թադևոսյանը պետք է դառնա այդ մեռած մարմնի ղեկավարը»,- ասաց Սիրունյանը։

Այն, որ Վճռաբեկ դատարանը սպառել է իրեն, փաստում են փաստաբանների մեծ մասը։ Գևորգ Գյոզալյանն էլ վերջերս մեզ հետ զրույցում ասել էր, որ Վճռաբեկ դատարանի այն կազմը, որը տարիներով նստած է այդ դատարանում, նրանցից օր առաջ ազատվել է պետք, քանի որ Վճռաբեկ դատարանն ամեն օր բռնաբարել է մարդու իրավունքները։

Նշենք, որ երեկ ԲԴԽ նիստում նախատեսված էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորների, Քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար թեկնածուների ընտրություն։ Այդ ընտրությունը ևս տեղի է ունեցել, և այդ թեկնածուն ևս կներկայացվի Ազգային ժողովին։ Վճռաբեկ դատարանի դատավորների համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում