Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին

Սերժ Սարգսյանը գյուղացուն ինչի՞ տեղ է դրել

2011թ.-ի մարտին Սերժ Սարգսյանը հրավիրած տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ այս տարի բոլորի գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը:

Ավելին՝ նա ասաց, որ խոսքը միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետև գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ։ «Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ և հասցեական աշխատանք կատարենք: Մեզանից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,- ասել էր Ս.Սարգսյանը։

Առաջին հայացքից սփոփիչ այս ելույթից հետո բոլորն ուղղվեցին դեպի գյուղեր, սակայն հաջորդիվ եղան կարկտահարություններ Հայաստանի տարբեր մարզերում, և մեր պաշտոնատար անձինք մոռացան գյուղի տեղը: Ավելին՝ մինչ օրս չեն ճշտվել վնասի չափերը, իսկ պետբյուջեից փոխհատուցման նպատակով գյուղացիներին տրամադրվելիք գումար դուրս չի գրվել: Մինչդեռ վերջերս տարբեր գյուղերում սերմնացու և վառելիք է բաժանվում, հետևաբար Գյուղնախարարության «շտապօգնությունից» փորձեցինք պարզել, թե ո՞վ է ծրագիրը հովանավորում: Մեզ պատասխանեցին, որ պետական բյուջեից գյուղատնտեսության բնագավառի համար գումար չի հատկացվել: Իսկ սերմնացուն և վառելիքը, պարզվում է, բաժանվում է նախարարության նախաձեռնությամբ՝ իրենց հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ երկրում գործող խոշոր կազմակերպությունները գումարներ են հատկացրել այդ նպատակով, իսկ հիմնադրամը լոլիկի, վարունգի, ճակնդեղի, ձմերուկի, սմբուկի և այլնի սերմեր է ձեռք բերել, որոնք հատկացնում է գյուղացիներին: Ինչ վերաբերում է վառելիքին՝ այն տրամադրվում է մարզպետարանների կողմից:

Ինչպես հայտնի է, խոսքի արժեքը գործն է, հետևաբար մենք հարցումներ անցկացրեցինք գյուղերում՝ պարզելու համար Սերժ Սարգսյանի խոսքը թե՛ իր, թե՛ իր ենթակաների մոտ ի՞նչ արժեք ունի:

Մեր հարցախույզի արդյունքում, ցավոք, արձանագրեցինք, որ գյուղացին միայնակ է իր հոգսերի ու դժվարությունների հետ: Օրինակ՝ Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ գյուղերում վարունգի, ճակնդեղի 100 գրամ սերմ էին հատկացրել յուրաքանչյուր տնտեսությանը: Ընդ որում՝ այդ գյուղերում ոչ թե վարունգի, այլ ձմերուկի, սեխի, սոխի, լոբու մշակությամբ են զբաղվում: Իսկ ամենազավեշտալին այն է, որ յուրաքանչյուր ընտանիքի նաև ընդամենը 2 լիտր «սոլյարկա» են հատկացրել: Թեև կարկուտը գյուղացու ծեծած տեղն է ծեծում, բայց ի տարբերություն մեր պաշտոնյաների՝ գյուղացիներն իրենց արժանապատվությունը չեն կորցրել և հրաժարվել են այդ սերմնացուն վերցնել:

Ի դեպ, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզի գյուղերում 10 լիտր «սոլյարկա» են հատկացրել, ինչը ևս ծաղր է՝ գյուղացու կրած վնասի դիմաց: Ուշագրավ է Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում տրված փոխհատուցումը: Այստեղ յուրաքանչյուր ծառի դիմաց հատկացրել են 100 դրամ: Հարկ է նկատել, որ գյուղը հարուստ է խնձորի, ընկույզի և ծիրանի ծառերով: Նախ՝ նախարարության աշխատակիցները հատ առ հատ հաշվել են ծառերը, ինչը գյուղացիներին հույս է ներշնչել, որ հսկայական փոխհատուցում կտրվի: Շատերը նույնիսկ «մաղարիչ» են արել, որ ներկայացուցիչները մի քանի ծառ ավել գրանցեն, ուստի դժվար չէ պատկերացնել նրանց հիասթափությունը, երբ սպասվելիք փոխհատուցումը մեկ ծառի դիմաց ընդամենը 100 դրամ է եղել, որն էլ իր հերթին հաշվարկվում է վառելիքով: Մասնագետների հետ զրույցում պարզեցինք, որ մեկ հեկտարի վրա կարելի է տնկել, օրինակ, ծիրանի մինչև 30 ծառ, այսինքն՝ փոխհատուցման ընդհանուր արժեքը 3 հազար դրամ է կազմում, իսկ շատերը ընդամենը 10 ծառ ունեն, որի դիմաց 1000 դրամ են ստանալու: Այնինչ մեկ ծառից 2-5 հարյուր կգ խնձորի և ծիրանի բերք է ստացվում: Եթե հաշվի առնենք նաև ծիրանի և խնձորի ներկայիս գները՝ համապատասխանաբար 500-1000 դրամ և մինչև 2 հազար դրամ, ապա հասկանալի է, որ փոխհատուցում ասվածն ամենևին էլ փոխհատուցում չէ: Թե՛ մասնագետները, թե՛ գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դա պարզապես ծաղր է: Ի դեպ, շատերը նույնիսկ չեն վերցրել այդ փոխհատուցումը: Լեռնարոտում էլ փոխհատուցման ընդհանուր գումարով սեղան են գնել, որ տխուր առիթներին օգտագործեն:

«Լավ, ենթադրենք տված վարունգի սերմը ցանում ենք: Էականը հո սերմի արժեքը չէ: Այդ մարդը հողը վարել է, պարարտացրել, ջրել, բուժել, մեկ էլ հոպ, կարկուտը խփեց: Այն, որ 300 դոլարի վարունգ պետք է վաճառեր, այսօր 2-3 հազար դրամի վարունգի սերմ են տվել կամ լոլիկի: Կառավարությանը նույնիսկ մասշտաբային փոփոխությունների հասնելու առաջարկություններ ենք ներկայացրել: Մենք միշտ ասել ենք՝ եթե մարդկանց բերքը վնասվել է, բերեք պարարտանյութ դոտացիա տվեք, թող այդ դոտացված պարարտանյութը մարդիկ էժան գնով գնեն: Եկեք ենթադրենք, որ լոլիկի սածիլը դրել եմ, կարկուտը վնասել է: Հետո բերել սերմ են տվել, մինչև դա աճի նույեմբեր ամիսը կգա ու կցրտահարվի, տալու իմաստը ո՞րն ա: Դրա լավությունը ո՞րն ա: Փոխհատուցումը ընդհանրապես պետք է առարկայական լինի: Վարկերի ժամկետը երկարաձգվի, մեծ քանակությամբ վառելիք, պարարտանյութ հատկացվի: 2 լիտր սալյակա տալը դա նույնն է, ինչ մարդուն 2 կգ ցորեն կամ 1 դույլ կարտոֆիլ տան ու ասեն տար ցանի: Մարդը դա չի ցանի: Կարտոֆիլը կուտի, իսկ գարին կամ ցորենը կտա հավերին: Ավելի ճիշտ, դա նույնն է, ինչ ուղտին գդալով ջուր տաս»,- մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի առաջատար մասնագետներից մեկը և նախընտրեց չներկայանալ: Նույն կարծիքին էին նաև գյուղացիները՝ մի հավելում կատարելով, որ եթե այդքան իրենց մասին մտածող են, թող այդ ղեկավարությունը մի հատ էլ իրենց «հալ ու քեֆը» հարցնի: Օրինակ բերելով, որ եթե անգամ մարդը գնում է բժշկի, բժիշկը մինչև նրան ստուգելը մի հատ հարցուփորձ է անում, թե որտեղ է ցավում, որ նոր հասկանա, թե «տեխնիկական ստուգումները որտեղից սկսի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում