Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀՕՊ զորքերի պետի տեղակալը ներկայացրեց փաստեր՝ մարտերում Թուրքիայի F-16 -երի ներգրավվածության մասին

Մարտական գործողություններում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների ներգրավվածության մասին վկայում են մի շարք փաստեր: Այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ ներկայացնելով այդ փաստերը:

Նա նախ հիշեցրեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվել են դեռ հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին: «Եվ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդակայանում»,-ասաց Մովսեսյանը:

Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել էր Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Մովսեսյանը նշեց, որ վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով:

«Սեպտեմբերի 23-ին ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով՝ վերատեղակայվելու համար իրենց հիմնական բազավորման օդակայան: Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների առաջին օրից Թուրքիայի F-16 ինքնաթիռները ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը՝ այն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»,-ասաց Մովսեսյանը:

Թուրքիայի F-16 -երի՝ մարտական գործողություններում ներգրավվածության մասին խոսում են մի շարք փաստեր: Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալը ներկայացրեց դրանցից մի քանիսը: «Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկի և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6կմ խորությամբ»,-ասաց նա:

Մովսեսյանը հիշեցրեց նաև, որ սեպտեմբերի 29-ին ժամը 12:16-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացվող F-16 ինքնաթիռների զույգը՝ հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման և սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա խոցել է հայկական կողմի ՍՈՒ-25 ինքնաթիռը: Դրանից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է եկել հայտարարություններով, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և մարտական գործողություններում ներգրավում է նաև ավիացիան:

«Հետագա իրենց գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը իրականացրել է F-16 ինքնաթիռների վերահենակայում Գյանջայի օդակայանից Գաբալա օդակայան»,-ասաց նա ու նկատեց, որ եթե մինչև այդ Թուրքիայի F-16-երը գործողություններն իրականացնում էին առանձին՝ իրենց խմբով, դրանից հետո մարտավարությունը փոխվում է և դրանք սկսում են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ:

Մովսեսյանը նշեց, որ 18 օրվա մարտական գործողությունների արդյունքում վերլուծելով F-16 ինքնաթիռների գործողությունները՝ կարելի է գալ եզրակացության, համաձայն որի Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույն խնդիրները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցություն և նրանց գործողություների պատսպարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում