Sunday, 28 06 2026
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում

«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար:

Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

«Այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար:

Վստահելի աղբյուրներից ստացվող տեղեկություններն այս պահին հիմք են տալիս ենթադրելու, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել: Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը, իր օդային տարածքով անցնելիս:

Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը:

Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:

Այս օրերին դեպի Հայաստան քանիցս բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՌԴ-ից: Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ավիաընկերությունները դա անում են ոչ առևտրային հիմունքներով (առանց շահույթի):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում