Sunday, 07 06 2026
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան

Արշակի «կաշառքները» տեղ չեն հասել կամ՝ ով «լռի», ով գնա ՀՔԾ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի՝ վերջերս (մայիսի 24-ին) կայացրած դատավճռով 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արշակ Մկրտչյանը, որովհետև «ամեն անգամ պապը փլավ չի ուտում…». տուժողը՝ Անահիտ Հակոբյանը, մի քիչ շուտ էր գլխի ընկել:

Իսկ ի՞նչ էր արել բարձրագույն կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, Երևանում ծնված, մեծացած, ամուսնացած ու ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հաշվառված այս անձնավորությունը. մինչ այս գործը հասցրել էր 2009-ին էլ Լեռնային Ղարաբաղում խարդախության հոդվածներով դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման: Չգիտենք՝ այնտեղ դատավորներից ում անունով է ինչքան փող ուզել և ումից (կամ չի ուզել), սակայն գործի նյութերից երևում է, որ այդ պատժաչափի փորձաշրջանը դեռ չլրացած՝ ընտրված մեթոդը սկսել է փորձարկել Հայաստանում, կրկին բռնվել է ու ցուցմունք տվել, թե դատավորներին կաշառք է տվել:

Սկզբում կասկածելով, որ դատավորները կարող է և «սուրբ չլինեն», գործին «կպել է» Հատուկ քննչական ծառայությունը. 2011 թ. փետրվարի 1-ին ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ քրօրի 311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի (դատավորի կողմից կաշառք ստանալը) և 313 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (կրկին անգամ կատարված կաշառքի միջնորդությունը): Արշակից ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին, և սկսել զբաղվել պաշտոնյաներով: Իսկ փետրվարի 10-ին Արշակ Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու փորձի համար: Բայց հետո քննիչները տեսել են, որ դատավորները «կաշառքից» խաբար չեն, մոտ 1,5 ամիս անց՝ Արշակ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել են և նրան նոր մեղադրանք են առաջադրել քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝ 841,645 ՀՀ դրամի, կրկին անգամ՝ կաշառք տալու պատրվակով) և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով), ապա նրան կալանավորել են:

Պարզվել է, որ Արշակ Մկրտչյանը, տեղեկանալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ Անահիտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը, նրանից խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով դրդել է Անահիտ Հակոբյանին իր միջոցով կաշառք տալ գործի քննությունն իրականացնող դատավորին՝ բողոքաբերի օգտին որոշում կայացնելու համար: Այդ պատրվակով Ա.Հակոբյանից 2010 թվականի դեկտեմբերին ստացել է 1000 ԱՄՆ դոլար ու վստահեցրել, թե այդ գումարը որպես կաշառք տվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանին: Վերջինս էլ կաշառքից տեղյակ չի եղել, բայց վերաքննիչ բողոքը մասնակի բավարարել է: Արշակ Մկրտչյանը բախտի բերմամբ 1000 դոլար «օդից փող է կպցրել», և նա՝ «ազարտի» մեջ ընկած, կրկին «ձեռնտու» առաջարկ է արել Ա.Հակոբյանին. վստահեցրել է վերջինիս, թե վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն արդեն մուտքագրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան և, դարձյալ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով, դրդել է նրան իր միջոցով ևս 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ այս անգամ Մալաթիա-Սեբաստիայի դատարանի այն դատավորին, ում վարույթում կքննվի նշված քաղաքացիական գործը: Ա.Հակոբյանը կասկածել է, բայց համաձայնել է և այս տարվա հունվարի 19-ին Ա.Մկրտչյանին տվել ոստիկանության կողմից մշակված 1300 ԱՄՆ դոլար: Այստեղ արդեն Արշակի բախտը չի բերել՝ ոստիկանության աշխատակիցները նրան բռնել են: Տվյալ փաստով մերկացվելուց հետո Ա.Մկրտչյանը ոստիկանությունում, ապա նաև նախաքննական մարմնում սուտ մատնություն է կատարել՝ իր բացատրություններում և ցուցմունքներում հայտարարելով հանցագործությանն առնչություն չունեցող անձանց կողմից տարբեր, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մասին՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Նա հայտարարել է, թե իբր անցյալ տարի, դեկտեմբերի 23-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի աշխատասենյակում, նրան որպես կաշառք տվել է 1000 ԱՄՆ դոլար, 2008 թ.-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ 500 ԱՄՆ դոլար կաշառք, այն էլ՝ դատական նիստերի քարտուղար Սուսան Արտաշեսյանի միջոցով, 2010թ.-ին՝ նույն դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանին էլ 1000 ԱՄՆ դոլար կաշառք տալու պայմանավորվածություն է ձեռք բերել նիստերի քարտուղար Մայրանուշ Սամսոնյանի միջոցով: Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և ընդունել է մեղադրանքը: Հենց նույն՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների մեկ այլ դատավոր՝ Լ.Ավետիսյանը դատաքննության արդյունքում պարզել է, որ ամբաստանյալ Արշակ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը, նրա արարքների որակումը ճիշտ է: Իսկ պատիժ նշանակելիս հաշվի է առել նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը. որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ Արշակը հանցանքն ընդունել և զղջում է, խնամքին է թոշակառու մայրը, բնութագրվում է դրական: Իսկ ծանրացնող հանգամանքներ չեն եղել: Ուստի դատարանը, նկատի ունենալով, որ Ա.Մկրտչյանը փորձաշրջանի ընթացքում կատարել է ծանր հանցանք, վերացրել է ԼՂՀ-ի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով նրա նկատմամբ սահմանված 2 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջանը և այդ չկրած պատժաչափը գումարել նոր կայացվելիք դատավճռի պատժաչափին: Ըստ այդմ, դատարանը վճռել է Ա.Մկրտչյանին խարդախության համար դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, սուտ մատնության համար՝ 2, և նշանակված պատիժները մասնակի գումարելով պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով: Նշանակված պատժին մասնակի գումարելով ԼՂՀ դատարանի դատավճռով նշանակված պատիժը՝ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով: Ա.Մկրտչյանից հօգուտ Ա.Հակոբյանի, որպես հանցագործությամբ պատճառված վնաս, կբռնագանձվի նաև 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դատավճիռը բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, և Արշակ Մկրտչյանը պահանջում է պատժի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը, խարդախության՝ խոշոր չափի մասով քրեական հետապնդումը դադարեցնել (քանի որ տուժողին փողի մի մասը վերադարձրել է), ազատել ԼՂՀ դատարանի դատավճռով նշանակված պատժից և հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում