Մեխանիկական եղանակով «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը փլուզվել է, պայթեցման անհրաժեշտությունը վերացել է։ Այս մասին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։








































