Sunday, 28 06 2026
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են

«Ռուսաստան-Վրաստան. եկեղեցական համաձայնագրի անձնական նպատակները». Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է «Ռուսաստան-Վրաստան. եկեղեցական համաձայնագրի անձնական նպատակները» խորագրով մի վերլուծություն, որում ասվում է.

«Ռուսական, ուկրաինական և վրացական ուղղափառ եկեղեցիների առաջնորդները Ուկրաինայում դեռ շարունակում են իրենց հանդիպումները։ Հուլիսի 27-ին վրաց Պատրիարք Իլյա Բ-ն Կիևում հրապարակավ դիմեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուղղափառ համայնքներին՝ կոչ անելով վերականգնել վրաց ուղղափառ եկեղեցու հետ կապերը։ Դա տեղի ունեցավ այն բանից մեկ օր անց, երբ ռուս Պատրիարք Կիրիլ Բ-ն նշեց, որ ռուս ուղղափառ եկեղեցին չի հավակնի վրացական երկու անջատողական տարածաշրջանների նկատմամբ հոգևոր իշխանության։

Քանի դեռ Մոսկվան ու Թբիլիսին 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո գտնվում են կոշտ դիմակայության մեջ, տպավորություն է ստեղծվում, որ երկու երկրների եկեղեցիները կարող են ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ։ Սակայն եկեղեցիներից յուրաքանչյուրը ներկայիս բանակցությունների կուլիսներում ունի իր դրդապատճառները։

Այն փաստը, որ հանդիպում են ռուս, ուկրաինական ու վրաց ուղղափառ եկեղեցիների ղեկավարները՝ շատ միանշանակ չէ, քանի որ այդ եկեղեցիները հանդիսանում են իրենց երկրների կառավարության քաղաքական գործիքը։ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին ենթարկվում է մոսկովյան պատրիարքարանի ղեկավարությանը, սակայն օգտվում է որոշակի ինքնավարությունից։ Իսկ վրաց ուղղափառ եկեղեցին, Խորհրդային Միության փլուզումից ի վեր, պահպանել է իր ինքնավարությունը Մոսկվայից։

Վրացական ու ռուսական կառավարությունների միջև առկա քաղաքական հակասությունները հանգեցրին նրան, որ ռուս և վրաց ուղղափառ եկեղեցիները մեկ տասնամյակից ավելի հեռացել էին միմյանցից։ Սակայն նախորդ ամիս վրացական կառավարության ու եկեղեցու միջև գրանցված պառակտումը Իլյա Բ-ին դրդեց Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձ ձեռնարկելուն՝ այդ պլանում անգամ ընդդիմանալով իր իսկ երկրի կառավարության ցանկությանը։

Ռուսաստանի ու Վրաստանի միջև առկա կարևորագույն քաղաքական խնդիրներից մեկը վրացական ինքնավար հանրապետությունների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցն է, որոնք մարտադաշտի վերածվեցին 2008 թվականի պատերազմի ժամանակ։ Ռուսաստանը ճանաչել է դրանք որպես անկախ երկրներ և պաշտպանում է դրանց ռազմական միջոցներով։

Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների մեծ մասն ուղղափառ են, իսկ այդ երկու հանրապետությունների եկեղեցիները վերջին երկու տասնամյակների ընթացքում լարված հարաբերություններ են ունեցել վրաց ուղղափառ եկեղեցու հետ։ Պատերազմից հետո հարաբերություններն ընդհանրապես խզվել են, և տեսականորեն այդ հանրապետություններից յուրաքանչյուրն ունի սեփական ինքնավար եկեղեցի։ Սակայն երբ աբխազական ու հարավօսական եկեղեցիները հայտարարեցին իրենց ինքնավարության մասին, Ռուսաստանը սկսեց իրականացնել նրանց քահանաների ուսուցումն ու ծրագրերի ֆինանսավորումը։

Կիրիլի փաստաթուղթն այն մասին, որ ռուս ուղղափառ եկեղեցին պաշտոնապես պատասխանատվություն չի կրելու Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար՝ Ռուսաստանի զիջումն էր Իլյա Բ-ին։ Այդ զիջումն իրականում ոչինչ չի փոխում, քանի որ Ռուսաստանը շարունակելու է իր մարդկանց ներգրավել տվյալ տարածաշրջանների եկեղեցիներում և գումարներ ներդնել դրանցում։ Մոսկվան իրեն բավական վստահ է զգում այդ տարածաշրջաններում իր ազդեցության հարցում, որպեսզի զիջումների գնա տվյալ հարցում։

Փոխարենը՝ նա հույսը դրել է նրա վրա, որ այդ հնարավորությամբ (Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուս ուղղափառ եկեղեցու հրաժարվելու միջոցով) կամրագրվի վրաց ուղղափառ եկեղեցու հետ իր կապը, ինչն էլ իր հերթին կսկսի նպաստել Վրաստանի կրոնական համայնքների ներսում ռուսական ազդեցության տարածմանը։

Հավանաբար, վրաց ուղղափառ եկեղեցին քաջ գիտակցում է, թե ինչ է քողարկված Ռուսաստանի բարեկամական ժեստերի տակ։ Այնուամենայնիվ, նա կընդունի ռուսական կողմի զիջումը՝ հույս ունենալով վերականգնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բանակցությունները՝ հարթակի դերում գործածելով կրոնական ընդհանրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում