2020թ.-ին աշխարհում 7 միլիոն մարդ մահացել է սովից: Այս մասին հայտարարել է կազմակերպության Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դեվիդ Բիսլին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ սովից մահացություն վրա ազդել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը: Նոր պայմաններում սովի դեմ պայքարելու համար կպահանջվի մոտ 7 միլիարդ դոլար:
Ավելի վաղ Բիսլին կանխատեսել էր «աստվածաշնչյան մասշտաբների սով»՝ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով:









































