Saturday, 27 06 2026
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս

Ֆրանսիական «Հույսի շղթա»-ն բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը

Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«Կիրակի, հոկտեմբերի 11-ին Փարիզից Երևան ժամանեց «Հույսի շղթայի» առաջին առաքելությունը՝ առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ (էլեկտրական վիրահատական նշտարներ, շարժական վենտիլյատորներ), ինչպես նաև վեց հոգուց բաղկացած բժիշկների խումբ (կարդիոլոգ, օրթոպեդիստներ, վերականգնող վիրաբույժներ): Ըստ այս մարդասիրական առաքելության համակարգող, ֆրանսաբնակ սրտաբան վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, խումբը բաժանված է երկու մասի. առաջին մասը Երևանում կխնամի պատերազմական գոտուց բերված վիրավորներին, հատկապես երեխաներին, որոնք տուժել են ռմբակոծությունից և ստացել տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ: Խմբի երկրորդ կեսը կմեկնի Ստեփանակերտ՝ տեղում գնահատելու վիճակը և հնարավորության սահմաններում խնամելու ադրբեջանական ռմբակոծություններից տուժած բնակիչներին»,- ասված է հաղորդագրությունում:

Կազմակերպությունը նշում է, որ կարիքի դեպքում առաջիկայում Հայաստան կժամանեն վիրաբույժների այլ խմբեր: «Հույսի շղթան» նախատեսում է ուղարկել նաև լրացուցիչ սարքավորումներ և դեղեր:

«Հույսի շղթա» բժշկական մարդասիրական ցանցը հիմնադրվել է 1994թ. և միջազգային մակարդակով կարևոր դեր է խաղում կարիքավոր երեխաների խնամքի և բուժման գործում աշխարհի երեք տասնյակ երկրներում: Ամեն տարի ավելի քան 200 հազար երեխա օգտվում է նրանց ծառայություններից, որոնցից 5800 վիրահատվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում