Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սյունեցին հերթական անգամ ապացուցում է, որ ամուր կանգնած է իր հողին. Հունան Պողոսյան

«Սյունյաց երկիր» թերթի լրագրողական կազմը, հերթական անգամ վերադառնալով առաջնագծից, մարզի տարածաշրջանի բնակավայրերից մեկում՝ թիկունքի աշխատանքներին ծանոթանալիս, հանդիպեց Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին՝ քաղաքացիների եւ զինվորականների հետ ինչ-որ հարցեր քննարկելիս:

Առիթը հարմար էր՝ մարզպետին հղելու մի քանի հարց, որոնց նա պատասխանեց հանպատրաստից, ոտքի վրա:

Ժամանակի սղության առումով՝ ստիպված էինք սեղմել հարցերը՝ դրանց մասին հանգամանալից խոսակցությունը թողնելով ավելի բարենպաստ պահի, ինչը, հուսանք, չի ուշանա:

Սյունիքին, սյունեցուն ուղղված ինքնատիպ եւ դրական ուղերձներ էր պարունակում մարզպետ Հունան Պողոսյանի խոսքը՝ կարճ, հատու եւ հուսալի…

 – Պարոն մարզպետ, Ձեր գնահատականը. ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Սյունիքում՝ որպես առաջնագծի դարպաս, նրա կայունության կարեւոր երաշխավոր:

Տեղյակ ենք՝ այս օրերին Դուք ամենուր եք այցելում, ե՛ւ առաջնագիծ, ե՛ւ թիկունք, ե՛ւ քաղաքներ ու գյուղեր…

– Սյունիքում իրավիճակը հանդարտ է։ Բոլոր ենթակառուցվածքները գործում են բնականոն։ Անխափան գործում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ թիկունքի աշխատանքն ապահովող պետական այլ կառույցները։

Ժամանակի հրամայականով, հարկ եղած դեպքում, աշխատանքներին մասնակցում են նաեւ սյունեցիները։ Մեր բնակիչները 24-ժամյա ռեժիմով պատրաստակամ են պատկան մարմինների հետ ուս-ուսի իրականացնել առաջին հերթին հումանիտար օգնությունների անխաթար տեղափոխումն ու դրանց պահեստավորմանն առնչվող աշխատանքները։ Բոլոր օղակները գործում են ներդաշնակ։ Նպատակը մեկն է․ ապահովել թիկունքի կայուն եւ համակցված կենսագործունեությունը։

Յուրաքանչյուր ոք՝ բարձր գիտակցումով լծված է իր գործին:

Որեւէ ենթակառուցվածքի գործունեություն խաթարված չէ, որեւէ ձեռնարկություն, տնտեսության որեւէ ճյուղ չեն դադարել գործելուց, ընդհակառակը՝ էլ ավելի ինտենսիվ ու մեծ պատասխանատվությամբ բոլորն աշխատում են:

Ավելին ասեմ՝ այս օրերին հարյուրապատիկ բարձր է սյունեցու պատասխանատվությունը:

Բնականաբար, այդ ամենը տեսնում եւ գնահատում ենք, սակայն, բոլորիս գերլարված աշխատանքի պատճառով դրանց չենք անդրադառնում, մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու ե՛ւ տարածքային ու տեղական իշխանությունների համակարգված աշխատանքի, ե՛ւ սյունեցիների հերոսական ջանքերի մասին:

Մեկ բառով ասեմ՝ իրականացվում է ավելին, քան հնարավոր է:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանության տարածքային մարմինները եւ հատկապես մարզպետարանը, համայնքապետարանները, մարզային մյուս կառույցները կարողացան վերակազմակերպվել, վերահարմարվել նոր իրավիճակին, իրենց աշխատանքը համապատասխանեցնել պատերազմական դրության թելադրած կանոններին:

– Իհարկե, կարողացան ե՛ւ ոչ միայն: Անցումային ժամանակ էլ չունեցանք, այն պետք չեկավ, բարձր մակարդակով ու կազմակերպվածությամբ թվարկված կառույցները միանգամից անցան նոր իրավիճակի թելադրած կանոներին, նոր գործելաոճի:

– Մեզ հետաքրքրում է՝ ինչպիսի՞ իրավիճակ է Կապանում՝ Երիցվանքին հարող Կաղնուտ եւ  Արծվանիկ գյուղերի մերձակայքում տեղի ունեցած օդային հարձակումից հետո:

– Ենթադրում եմ՝ նկատի ունեք նախ բնակչության բարոյահոգեբանական վիճակը:

Միանգամից ասեմ՝ բարձր է ու դարձյալ դրական, սյունեցուն կոտրել հնարավոր չէ:

Այո, հարվածներ ստացավ նաեւ Սյունիքի այդ հատվածը, սակայն նրան անմիջապես արձագանքել են համապատասխան կառույցները, մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանումները, համայնքային իշխանությունը:

Առաջին պահին ունեինք մեկ զոհ եւ երկու ծայրահեղ ծանր վիրավոր, որոնց չհաջողվեց փրկել:

Ցավում եմ բոլորի համար, կիսում նրանց ընտանիքների, հարազատների վիշտը: Դա բոլորիս վիշտն է…

-Պարոն Պողոսյան, Սյունիքը ստեղծված իրավիճակում ակամա դարձել է տարանցիկ կետ՝ հումանիտար օգնությունների հավաքման եւ տեղափոխման, վիրավորներին առաջին եւ ամոքիչ օգնությունը ցուցաբերելու, տարհանվածներին ապաստանելու, նրանց խնդիրները պատշաճ լուծելու եւ այլ օրախնդիր գործառույթների առումով:

Ձեր ընդհանրական գնահատականը՝ մեր բժշկական անձնակազմի աշխատանքին, տարհանվածներին՝ ազգաբնակչության կողմից պատշաճ ընդունման արժանանալուն, ծագած հնարավոր եւ անհնար հարցերին ու դրանց լուծմանը…

Կխնդրեինք մի քանի բառով անդրադառնալ նաեւ Սյունիքում իրականացվող հումանիտար օգնություններին, մեր հզոր բանակի ու Արցախի համար կատարվող դրամահավաքությանը,  այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

-Այո, պատերազմն իր օրենքներն է թելադրում:

Սյունիքն Արցախ տանող անմիջական դարպասն է:

Իմ աչքով եմ տեսել՝ ինչպես են երեխաները, միջին ու բարձր դասարանցիներն արկղերը շալակած բերում հավաքատեղի, համակարգում, փաթեթավորում սնունդ ու դեղորայք, այլ օգնություններ:

Ուղղակի ցնցող են սյունեցիների հերոսական համախմբվածությունն ու վարքը:

Մեծագույն սիրով է սյունեցին ընդունել Արցախից ժամանակավոր տարհանված մայրերին ու երեխաներին, ծերերին:

Բժշկական անձնակազմի անձնուրացության մասին խոսքեր պետք չեն: Նրանք նույն հերոսությունն են կատարում, ինչ զինվորը՝ մարտի դաշտում:

Ինձ համար, իհարկե, հերոս են նաեւ հացթուխը, սնունդ փաթեթավորող դպրոցականը, բոլորը, բոլորը, ովքեր մեծ  պատասխանատվությամբ գործ են կատարում:

Չեմ հոգնի ասելուց. ազգը, իրավամբ, դարձել է զինվոր, եւ այսօր ամեն ոք կռվում է իր մարտադաշտում:

Բոլոր տեսակի խնդիրները տեղում լուծվել են շատ արագ:

Աշխատանքներն իրականացվում են պետական բոլոր  գերատեսչություններ հետ համատեղ, մարզպետարանի եւ նախարարությունների անմիջական համակարգման ներքո:

Խնդրանքս մեկն է՝ կարմիր գծի պես մինչեւ վերջ տանել ու սրբորեն պահպանել կարգապահությունը:

Հիացած եմ սյունեցիների պատասխանատվությամբ ու կատարած գործի որակով:

Ահա այս նույն ոգով պետք է կառուցենք  մեր երկիրը, ինչում լիովին վստահ եմ:

– Պարոն մարզպետ, Ձեր խոստովանանքը կամ մխիթարանք խոսքը կամ հորդորը՝ Սյունիքին, մարզի բնակչությանը:

– Սյունիքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կենսունակությունը, դրսեւորել բարձր ոգի, մարտնչելու կարողությունը:

Այսօր էլ բացառություն չէ, սյունեցին մնացել է նույն նվիրյալը՝ անկոտրում, անսասան, լավատես եւ հզոր:

Սյունեցին նայում է առաջ, գնում է առաջ, մարդիկ գործ են անում:

Հպարտ եմ, որ երկրի համար վճռորոշ այս օրերին գտնվում եմ Սյունիքում:

Ինքս ինձ  համարում եմ  Սյունիքի մի մասնիկը։ Սյունեցին այսպիսի ժամանակներում իրեն զգում է որպես երկրի զինվոր ե՛ւ թիկունքում, ե՛ւ առաջնագծում:

Հաղթելու ենք անպայման…

Հարցազրույցը՝ Սուսաննա Բաբաջանյանի եւ Սամվել Ալեքսանյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում