Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 745–ով և դարձել 57566։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 մարդ, կատարվել է 329277 թեստավորում, առողջացել են վարակվածներից 46318–ը։ Գրանցվել է մահվան 1032 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 308 է (+2)։







































