Sunday, 14 06 2026
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ

Լավրով-Մնացականյան հանդիպման ուշագրավ շեշտադրումները. հետաքննության մեխանիզմ կներդրվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տևել է մեկուկես ժամ, և որին հետևել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ և միաժամանակ լուծվեն: Եվ այստեղ ուշագրավ էր Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմի ներդրման հետ կապված: Վերջինս այս առնչությամբ նշել էր. «Եթե կան մեղադրանքներ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հասցեին, մենք միշտ ենք խոսել այդ մասին՝ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդնել: Հայկական կողմերը չէ, որ հրաժարվել են այդ մեխանիզմի ներդրումից, այլ Ադրբեջանը»: Ապա Լավրովը վերահաստատեց, որ հրադարարի ռեժիմի պահպանման հարցերը շատ կարևոր են:

«Չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, զոհվածների դիակները և գերիներին պետք է վերադարձնել իրենց հարազատներին», – նշեց նա: Սակայն նկատենք, որ հայկական կողմը ոչ մեկ անգամ է խոսել հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, սակայն ադրբեջանական կողմն ի սկզբանե փորձել է խուսանավել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից՝ ընդհուպ անգամ հերքելով նման հանձնառությունների գոյությունը ամիսներ անց՝ հունիսին:

Մասնավորապես, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպման նպատակը ոչ թե կարգավորման բուն բանակցություններն էին, այլ շփումները վերսկսելու փորձը։ Չնայած հայտարարություններին՝ Վիեննայի պայմանավորվածություններից կյանքի կոչվեց միայն մեկը. մեկ ամիս անց Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կրկին հանդիպեցին։

Նախաձեռնությունն այս անգամ Ռուսաստանինն էր, միջնորդն էլ՝ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը տեղեկացրեց, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, ինչպես նաև պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ հայտարարության մեջ, սակայն, խոսք չկար հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնության էին եկել նաև այդ հարցի շուրջ։ Եվ այս չորս տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել հասնել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և կարևոր էր, որ երեկ ՌԴ արտաքին գործերի նախարարը կրկին խոսեց այդ մասին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում