Այս հանդիպումը խաղաղության պարտադրանքի տարր ուներ. սրանից հետո որ երկիը չպահպանի հրադադարը, նրա նկատմամբ հավանաբար պատժամիջոցներ կկիրառվեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպմանը: Արշակյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի համար շահեկան է, որ բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ:
«Կարծում եմ՝ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակից լինելու մակարդակը էապես բարձրացել է, որովհետև շահերը համընկնում են: Կովկասը աշխարհի համար դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտի և պատահական չէ, որ համանախագահները խնդրի կարգավորման «բանալիները» տվել էին Ռուսաստանի ձեռքը: Այսօր Թուրքիան մտել է Ռուսաստանի շահերի տարածք, և Ռուսաստանը հասկանում է, որ հարց ունի լուծելու հենց Թուրքիայի հետ, հակամարտություն ունի Թուրքիայի դեմ: Այլ հարց է, որ խոսքը նաև մեր շահերի և մեր հայրենիքի մասին է, և մենք պետք է պաշտպանենք մեր շահերը»,- նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ արդարություն չկա, կան շահեր. պատերազմը շարունակելու ժամանակը սպառվել է, հերթը դիվանագիտությանն է:
Մանրամասն՝ տեսանյութում:







































