Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից

Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով: Իսրայել Չարնին նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

«Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին:

Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ Էրդողանն ակնհայտ մարդասպան է:

«Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:

Արցախի հետ շփման գծի երկայնքով և բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից ոտնձգություն է սկսել՝ Թուրքիայի և Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը: Կան փաստեր խաղաղ բնակչության դեմ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների կիրառման մասին: Հայկական կողմում գտնվել են նաև Ադրբեջանի կողմից ուղարկված և խոցված իսրայելական ԱԹՆ-ների դետալներ:

Մի խումբ իսրայելցի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Հայտարարությունն ստորագրել են պրոֆ. Ռուբեն Ամիտայը, պրոֆ. Յաիր Աուրոնը, պրոֆ. Իսրայել Չարնին, Մորան Դեյչը, պրոֆ. Բենիամին Կեդարը, Յոավ Լոեֆֆը, պրոֆ. Բենի Մորիսը, դոկտոր Յաքիր Պազը, պրոֆ. Էլի Ռիխտերը, պրոֆ. Դոննա Շալևը, Մարկ Շերմանը, պրոֆ. Մայքլ Սթոունը, դոկտոր Յանա Չեխնանովեցը և պրոֆ. Դրոր Զըէյվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում