Երուսաղեմի Հին քաղաքի շենքերի մեկի պատուհաններից ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները:
իսրայելական TPS լրատվական գործակալությունը տրամադրել է Էրլոն Զաբաթանիի հեղինակած լուսանկարները:
Արցախի հետ շփման գծի երկայնքով և բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից ոտնձգություն է սկսել՝ Թուրքիայի և Սիրիայից բերված ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը: Կան փաստեր խաղաղ բնակչության դեմ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների կիրառման մասին: Իսրայելցի մտավորականները դատապարտել են իրենց իշխանությունների այդ քայլը՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:












































